Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից
Հսկող դատախազը չի բողոքարկել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու որոշումը։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են կառույցից։
«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում եմ, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հիմքը Հակակոռուպցիոն դատարանի որոշման կայացման պահին արդեն իսկ վերացած է եղել, ուստի՝ հսկող դատախազը Դատարանի հիշյալ որոշումը չի բողոքարկել»,- հայտնում են կառույցից։
