Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն ուղղված քայլերը

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Ադրբեջանում ընթացող «Թուրքական պետությունների կազմակերպության» անդամ երկրների վարչապետների և փոխնախագահների հանդիպման ժամանակ նշել է, որ իրենք գոհունակությամբ ողջունում են Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Նա նշել, է որ այս ոլորտում ձեռնարկվող քայլերը դրական ազդեցություն կունենան թյուրքական աշխարհի բարեկեցության վրա։

Թուրքիայի փոխնախագահը նաև հարցազրույց է տվել APA լրատվական գործակալությանը՝ խոսելով TRIPP նախագծի մասին։

Հարցին, թե ի՞նչ կոնկրետ առավելություններ կընձեռի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա երթուղու առևտրի և լոգիստիկայի առումով, Յըլմազը պատասխանել է.

«Դա կապահովի Նախիջևանի և Ադրբեջանի հիմնական մասի միջև ուղիղ ցամաքային կապ, ինչը հնարավորություն կտա Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաստատել անընդհատ տրանսպորտային կապեր։ Այս պայմաններում կստեղծվի մեր երկրի և թյուրքական հանրապետությունների միջև ուղիղ ավտոմոբիլային կապ։ Այս ֆոնին դրա գործարկումը զգալի ազդեցություն կունենա տարածաշրջանային առևտրի և ներդրումային հոսքերի արագացման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև մեր երկրի տարածաշրջանային երկրների հետ առևտրի նպատակային ծավալների հասնելու վրա»,- ասել է Թուրքիայի փոխնախագահը։

Նա հավելել է, որ այդ երթուղու գործարկում կնպաստի նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ավելի առողջ զարգացմանը, առևտրի միավորող ուժի միջոցով տարածաշրջանային տնտեսական համագործակցության և ինտեգրման խորացմանը։

«Սա իր հերթին կնպաստի տնտեսական զարգացմանը և կամրապնդի կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում»,- եզրափակել է Յըլմազը:

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Փաստերով ասեմ՝ ինչ արշավ է Փաշինյանն իրականացնում եկեղեցու դեմ․ Դավիթ Հարությունյան (video) Ռուսաստանում էն օրն են գցել Փաշինյանին, որ այսօր Կառավարությունում սկսել է գոռալ․ Կարապետ Պողոսյան (video) Նիկոլն «ար*ան գետերով է» սիրում․ Գառնիկ Դանիելյան (video) Այս պահին 1500 հատ ուշացած միացման հայտ կա․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի մասին (video) Մի գաղտնիք բացահայտեմ Ռոբերտ Քոչարյանի մասին․ Արա Վարդանյան (video) Ծուղակներ են տակը դրած, ընտրություններից հետո սակագինը թանկանալու է... (video) Ռոբերտ Քոչարյանը թոշակը դարձնելու է մինիմում 100 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան (video) Եթե գազի գինը բարձրանա, կթանկանա նաև էլեկտրաէներգիան․ Ինչ է մանրամասնում Դավիթ Ղազինյանը (video) «Նիկո՛լ, բա քանի՞ «պրիվետ» ունես ստանալու Դավիթ ու Միքայել Մինասյանների համար» ․ Թովմասյան (video) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հանվել է շահագործումից Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան «Հերձված բորոտի» պատճառով մի «հաստավիզ անասուն» հարվածում է 18-ամյա Դավիթին․ Կարապետ Պողոսյան (video) Որտեղի՞ց եկան այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որոնք պայքարում են եկեղեցու դեմ․ Ղամբարյան (video) «Աննախադեպ բան է տեղի ունեցել․ Նիկոլը լցրել է Պուտինի համբերության բաժակը»․ Արամ Սարգսյան (video) «Ուժեղ Հայաստանն» ունի ընտրություններում հաղթելու բոլոր հնարավորությունները․ Ղազինյան Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից Հիմա կոնկրետ ասեմ՝ ինչ է եղել Սուրբ Աննա եկեղեցում, որի պատճառով 18-ամյա Դավիթը կալանավորվեց (video) Փոշին ծածկել է Կրետե կղզին Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ Կալասը «տագնապալի ազդակ» է համարում ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի հայտարարությունը Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Քառօրյա պատերազմում զոհերի հոգիների հանգստության համար աղոթք՝ դատական նիստերի դահլիճում (video) Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ Պուտինը Նիկոլին նստացրել է աթոռին ասել՝ «ականջներդ չեմ ոլորում, բայց…» (video) Թուրքիան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն ուղղված քայլերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am