Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները կարող են փոխվել․ Օվերչուկ
Հայաստանը մոտ է այն կետին, որտեղից սկսվում են Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների փոփոխությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա բացատրել է, որ երկու երկրների միջև և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում բանակցությունների ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները խոսում են Ռուսաստանի հետ բարեկամության մասին, բայց իրականում ամեն ինչ այլ է։
«Մեր գործընկերները շատ մոտ են այն կետին, երբ մենք ստիպված կլինենք վերակառուցել մեր տնտեսական հարաբերությունները այս երկրի հետ», - ասել է Օվերչուկը։
