Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«2016 թվականի ապրիլի 2-ի առավոտն ինձ համար սկսվեց զինվոր որդուս հեռախոսազանգից։ Կարճ, գրեթե չձևակերպված մի նախադասություն՝
«պապ ջան, դե մենք գնում ենք»։
Մի ժամ անց միայն հասկացա, թե ուր էին գնում։
Այդ մի նախադասության մեջ արդեն ամեն ինչ կար․ պարտք, լռություն, վճռականություն… և այն հասունությունը, որը գալիս է միայն այն պահին, երբ մարդը կանգնում է Հայրենիքի առջև իր ընտրության հետ։
Փառք ու պատիվ մեր որդիներին։ Առաջին հերթին՝ նրանց, ովքեր քառօրյա պատերազմի և 44-օրյայի ժամանակ Հայրենիքին նվիրեցին իրենց ամենաթանկը՝ կյանքը։
Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս։
Այն ցույց տվեց, որ անվտանգությունը հայտարարություններով չի կառուցվում,
իսկ խաղաղությունը ցանկություններով չի պահպանվում։ Պետությունը ուժեղ է այնքանով, որքանով պատրաստ է պաշտպանել ինքն իրեն՝ ոչ միայն զինվորի խիզախությամբ ու անձնվիրությամբ, այլ նաև համակարգի ամբողջականությամբ և արդյունավետությամբ։
Եռաբլուրը միայն սրբատեղի չէ։ Եռաբլուրը պահանջ է։ Պահանջ՝ մեզ ու մեր սերունդներին։ Պահանջ՝ ծառայել Հայրենիքին անմնացորդ, պահանջ՝ վեր դասել այն սեփական կյանքից, պահանջ՝ երբեք չթուլանալ և չմոռանալ, թե ինչ գին ունի խաղաղությունը։
Այսօր այդ պահանջը այլևս միայն հիշողության մասին չէ։ Այն վերաբերում է նրան, թե ինչպիսի պետություն ենք ուզում կառուցել, ինչ արժեքներով ենք առաջնորդվում և արդյոք ունե՞նք զոհերի գինը հզոր և կենսունակ պետության վերածելու կամք ու վճռականություն»,- գրել է նա։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան #ՈՒՂԻՂ․ «Շանս չունես․․․»․ ի՞նչ ծանր խոսակցություն է ունեցել Նիկոլը Ռուսաստանում․ Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլը մարդկանց համար դարձել է «բերդի պուտյովկա»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Նիկո՛լ, դու գիտե՞ս ոնց ես էս տղաների պատասխանը տալու, բումերանգը գալու է հետևիցդ․ Արամ Սարգսյան (video) Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ Ո՞վ է սադրել, եթե դուք եք եկեղեցում ճեղքելով անցել մարդկանց միջով հարց՝ Փաշինյանին (video) Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը․ Bloomberg Ի՞նչ խուզարկություններ են արել Գևորգ Գևորգյանի տանը․․․ ի՞նչ են փորձել գտնել (video) Մնացական Մարտիրոսյանը ձեզ համար դեռ «տխրահռչակ դատավո՞ր է». հարց՝ Փաշինյանին (video) Հռիփսիմե Ջեբեջյանը ձայնագրությունով «պատռեց» Փաշինյանի դեմքը (video) 5 խոշոր բան Գյումրիում․ ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը (video) Թեժ կռիվ․ «Պառկել եք՝ ՊՊԾ-ի աշխատակիցները ձեր վրայով անցնեն», «Ձեր հարբած աջակիցները» (video) Սամվել Շահրամանյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի «զառանցանքներին» (video) Որդիս Ռոբերտ Աբաջյանի անունն է կրում. թող տղաներն ապրեն փոքրիկների մեջ. Վիկտորյա Մարկոսյան (video) Մամ ջան, սպասիր կզանգեմ. չզանգեց. Քառօրյայի նահատակի մայր (video) Չփորձվե՛ք, բոլորս էլ գիտենք՝ ով է հանձնել Արցախը․ Աշոտ Դանիելյան (video) Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը #ՀԻՄԱ․ «Դե տղա էիր, Պուտինին ատվետ տայիր, կերա՞ր Նիկոլ». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները կարող են փոխվել․ Օվերչուկ Սա Իրանին պարտադրված անարդար պատերազմ է. ԱԳՆ խոսնակը հայտնել է հակահարված տալու վճռականության մասին Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան Ապրիլյանին կորցրել եմ ավագ, 44 օրյային՝ կրտսեր որդուս, ցավն անտանելի է (video) Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Ի՞նչ ճնշում Արայիկ Հարությունյանի վրա․ Սամվել Շահրամանյանը մանրամասներ հայտնեց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am