Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից
Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ Հայաստանից։ Այս մասին Եռաբլուրում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսույթը պառակտող է։
Հիշեցնենք, որ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, և ես ասում եմ, որ Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտան է փախել․ դրանք տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես ո՛չ ՀՀ-ի և ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում չեմ մեղադրում։ Ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելն անհեթեթություն է, առավել ևս՝ Ղարաբաղի ժողովրդին, որոնց ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են»։
