Պետական ապարատի աշխատակիցների 72 տոկոսը իր ձայնը կտա Քոչարյանին․ եվրոպացիները զարմացած են. Politic.am

Politic.am-ը գրում է

«Շատերի համար զարմանալի է, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս հանրային բացասական արձագանքի, պետական համակարգի՝ հատկապես բարձրագույն օղակին, միլիոնավոր պարգևավճարներ հատկացնում։ Սակայն այս, առաջին հայացքից անտրամաբանական, վարքագիծը բավականին հստակ բացատրություն ունի։

Օրերս իշխանական մեր աղբյուրներից մեկը հետաքրքիր տեղեկություններ փոխանցեց, որոնք ամբողջովին բացում են պատկերը։ Ըստ այդ տեղեկությունների՝ նախորդ տարի արևմտյան երկրներից մեկի պատվերով Հայաստան է ժամանել մասնագետների խումբ՝ պետական ապարատի աշխատակիցների վերաբերյալ թվային խորքային ուսումնասիրություն իրականացնելու նպատակով։ Կատարվել է մանրակրկիտ վերլուծություն, որի համար օգտագործվել է նաև ԱԱԾ-ն տրամադրության տակ եղած տվյալները։

Ուսումնասիրության արդյունքները բավականին խոսուն են եղել․ վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ պետական ապարատի աշխատակիցների մոտ 72 տոկոսը ընտրության դեպքում կքվեարկեր Ռոբերտ Քոչարյանի օգտին։

Այս եզրակացության հիմնական պատճառները եղել են հետևյալը․ Քոչարյանի կառավարման տարիներին համակարգը գործել է կանխատեսելի ռեժիմով, ներսում լարվածություն չի եղել, և աշխատակիցները չեն ունեցել պետության անվտանգության վերաբերյալ լուրջ մտահոգություններ։ Ի տարբերություն այդ շրջանի՝ 2018-ից հետո համակարգում մեծ թվով ՔՊ-ականներ են ներգրավվել, որոնք, ըստ նույն աղբյուրի, հաճախ չեն համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին, սակայն գտնվում են ղեկավար դիրքերում՝ ստեղծելով մշտական ճնշում և լարված մթնոլորտ իրենց ենթակաների համար։ Եվ այս ամենին գումարվում է պատերազմի մշտական սպասումը։

Ըստ մեր աղբյուրի՝ հենց այս պատկերը տեսնելուց հետո է իշխանությունը որոշել դիմել պարգևավճարների քաղաքականությանը։ Հաշվարկը պարզ է․ հատկապես ղեկավար կազմին տրամադրվող բազմամիլիոնանոց պարգևավճարները պետք է դառնան լծակ՝ ներքին ազդեցություն գործադրելու համար, որպեսզի վերջիններս իրենց հերթին ազդեն համակարգի աշխատակիցների վրա և, ի վերջո, նրանց քաղաքական կողմնորոշումը թեքեն Նիկոլ Փաշինյանի օգտին»։

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Երեկ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար. Օսկանյան #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին ասաց․ «Էս էիր ուզու՞մ»․ Արամ Սարգսյան (video) Արցախի ղեկավարությունը Եռաբլուրում է (video) Վաղը որ Պուտինը ասի՝ Սյունիքը Ադրբեջանինն է, Փաշինյանը կճանաչի՞․ Գեղամ Մանուկյան (video) Չարենցի փողոցում փլnւզում է տեղի ունեցել տներից մեկում․ 13 մարդ տարհանվել է Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ» Փաշինյանի խոսույթը պառակտող է․ իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ ՀՀ-ից Ի՞նչ կանի Ալիևը հայ ժողովրդի դեմ, որը չի անի Փաշինյանը (video) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն»․ Վահե Հովհաննիսյան Ավագ հինգշաբթի. օրվա խորհուրդը Իրանում և տարածաշրջանում պատերազմի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը Այս պшտերազմը ցանկացած ելքի դեպքում փոխելու է ողջ Մերձավոր Արևելքի պատկերը․ Վարդան Ոսկանյան Գերվստահ եմ` Ադրբեջանի փոքրիկ խան Ալիևը հաստատ ծիծաղից թուլացել է... Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ վարորդներից մեկը մահացել է Գործ ունենք ոչ թե իրավական, այլ բռնատիրական պետության հետ․ Ռուբեն Մելիքյան Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» 10 տարի առաջ այս օրը Ապրիլյան 4-օրյա գործողություններն էին․ Ադրբեջանը չկարողացավ հասնել իր նպատակին Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի․ «Փաստ» «Տաշած քարը» գետնին չմնաց. «Հրապարակ» Եթե դու հրաժարվում ես քո ճշմարտությունից, ապա ուրիշն իր կեղծիքը կձևակերպի «ճշմարտություն». «Փաստ» Կառավարությունը հոգեբուժական զննում է պատվիրել. «Հրապարակ» Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը. «Հրապարակ» Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին. «Հրապարակ» Դատարաններում այսուհետ ուժեղացված հսկողություն կիրականացնեն. բացառիկ. «Ժողովուրդ» 1 ընտանիքից 3 հոգով ՊԵԿ-ում են աշխատում. ունեցվածքի հետքերով. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am