Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան

«Ռուսաստանի նախագահն արձանագրեց, որ Արցախի շուրջ իրավիճակի զարգացումների վրա վճռորոշ ազդեցություն է ունեցել հայկական իշխանությունների կողմից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու քայլը՝ ընդգծելով, որ դրանից հետո ՀԱՊԿ միջամտության հնարավորությունները դադարել են, քանզի ՀՀ իշխանությունների ձեռամբ այն դարձել է ադրբեջանի ներքին հարց»,-գրում է Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Գրառումը վերնագրելով. «Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին»՝ Հակոբյանը շարունակում է. «Այս միտքը առաջին հայացքից դիվանագիտական ձևակերպում է, սակայն իր խորքում այն շատ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն ունի։

Մոսկվան արձանագրում է, որ Արցախի հարցում ստեղծված նոր իրողությունների հիմքում ոչ միայն արտաքին ճնշումներն են, այլև պաշտոնական Երևանի կայացրած քաղաքական որոշումը։

Պուտինի ասածը հետևյալի մասին է. երբ պետությունը սեփական ձեռքով վերացնում է խնդրի միջազգային-իրավական սուբյեկտայնությունը և ընդունում հակառակ կողմի տարածքային ամբողջականության օրակարգը՝ առանց ապահովելու իր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները, հենց ինքն էլ սահմանափակում է նաև արտաքին անվտանգության մեխանիզմների կիրառելիությունը։

Սա կարևոր արձանագրում է ոչ միայն այն մասին, որ ԱՐՑԱԽԸ ՆԻԿՈԼՆԵՐՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ, այլ ապագան հասկանալո համար այս իշխանությունների մնալու դեպքում.

երբ Արցախի հարցը դուրս է բերվում որպես ինքնորոշման և անվտանգության խնդիր և ներկայացվում է բացառապես որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց, միջազգային և դաշնակցային հարթակներում դրա պաշտպանությունը դառնում է գրեթե անհնար։

Այս համատեքստում արդեն ակնհայտ է դառնում, որ «խաղաղության օրակարգը», որի ներքո արվել են նման ճանաչումները, իրականում հանգեցրել է հայկական կողմի դիրքերի համակարգային թուլացման։

Արցախը այս տրամաբանության մեջ դադարում է լինել պայքարի և իրավունքների հարց և վերածվում է փակված էջի՝ առնվազն պաշտոնական մակարդակում։

Սակայն այստեղ կա մի կարևոր հակասություն․ քաղաքական որոշումներով հնարավոր է փոխել ձևակերպումները, բայց ոչ իրականությունը։

Արցախի հարցը չի կարող փակվել այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի տեղահանված ժողովրդի իրավունքների, անվտանգության և վերադարձի հարցը։ Իսկ այդ հարցերը, անկախ քաղաքական հայտարարություններից, շարունակում են մնալ միջազգային օրակարգի մաս։

Հետևաբար, Պուտինի այս հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես անցյալի գնահատական, այլ որպես ներկայի կոշտ արձանագրում և ապագայի վտանգավոր նախանշում։

Այն ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում, երբ պետական քաղաքականությունը հրաժարվում է սեփական օրակարգից։

Այս իշխանությունների իշխանավարումը ուղիղ վտանգ է Հայաստանի Հանրապետության լինելիությանը»։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը Հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է․ Վարդևանյան Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին․ Պուտին ՌԴ-ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 գույք, շուրջ 3,5 մլրդ դրամ Չարենցավանի դատարանի շենքում ծեծկռտուք է եղել. կարգադրիչները վնասվածքներ են ստացել Ի՞նչ նոր գործարք է առաջարկել Փաշինյանն Ալիևին. Սուրեն Սուրենյանց (video) «Նիկո՛լ, քեզ ոչինչ չի փրկելու, շատ վատ ճակատագիր ես ունենալու». Անաստաս Իսրայելյան (video) «ՔՊ՝ Քեմալական պետություն, իրենք բոլորը վախկոտ են»․ հարցում (video) Պետրոսի կնոջ ասածը․ այդպիսի բան կարող է ասել միայն «սատանայի վհուկը»․ Պարույր Հայրիկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am