Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:Այսպես է Պեսկովն արձագանքել Ուկրաինայի նախագահի խոսքերին, որ Մոսկվան Կիևին երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար։
«Ինչ վերաբերում է երկու ամսվան, ապա դա երկու ամսվա հարց չէ։ Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահմաններից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ», – ասել է նա՝ ի պատասխան Զելենսկու հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։
Պեսկովն ընդգծել է, որ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը բազմիցս քննարկվել է, և «տեսականորեն Զելենսկին պետք է նման որոշում կայացրած լիներ դեռ երեկ, ինչպես մենք ասել ենք՝ պատասխանատվություն կրեր և նման դժվար որոշում կայացներ»։Կրեմլի խոսնակը նշել է, որ Զելենսկու նման որոշումը կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր և, ամենակարևորը, «թույլ տալ մեզ դադարեցնել այս պատերազմի թեժ փուլը»։Պատասխանելով Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունների դադարեցման վերաբերյալ հարցին՝ Պեսկովն ասել է, որ դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ ամերիկյան բանակցողներն այժմ զբաղված են այդ գործերով։Միևնույն ժամանակ, կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 340 անօդաչու թռչող սարք: Երկրում կան զոհեր և վիրավորներ:
Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին: Բելգորոդի մարզում կա 1 զոհ, վիրավորներ:Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի ամբողջ շրջանը: Ուկրաինական կողմն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը