Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի հանձնարարությամբ՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին նախաձեռնված քրեական վարույթներից մեկով, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ա.Հ.-ն, Ն.Ա.-ի հետ հանդիսանալով Երևան քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքերի կառուցապատող, նշված շենքերում գտնվող բնակարանների օտարման նպատակով, գնորդների հետ կնքել են անշարժ գույքի բաժնեմասի սահմանման և առուվաճառքի պայմանագրեր՝ ստանալով ընդհանուր 1 միլիարդ 554 միլիոն 785 հազար դրամ եկամուտ։

Բազմաբնակարան շենքերի վերաբերյալ ավարտական ակտի տրամադրումից հետո, Ա.Հ.-ն և Ն.Ա.-ն, պարտավոր լինելով մինչև 2025 թվականի մայիսի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել նախորդ տարվա ընթացքում ունեցած եկամուտների վերաբերյալ տարեկան հաշվարկ, 310 միլիոն 957 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով՝ նշված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հաշվարկը՝ թաքցնելով հարկման օբյեկտ հանդիսացող իրենց եկամուտները։

Դատախազը 2026 թվականի մարտի 10-ին Ա.Հ.-ի և Ն.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը):

Քրեական վարույթի շրջանակում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 171 միլիոն 322 հազար դրամ վնասը:

Նախաքննությունն ընթացքի մեջ է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՀՀԿ որոշում է կայացրել Հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է․ Վարդևանյան Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակվի. Փաշինյանը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը ըմբռնումով է մոտենում հայաստանյան ներքաղաքական գործընթացներին նախընտրական քարոզարշավի ֆոնին․ Պուտին ՌԴ-ն ակնկալում է կալանավորված գործարարների մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին․ Պուտին Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից շուրջ 454 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամը Դատախազությունը պահանջում է Հայկազ Բաղմանյանից բռնագանձել 11 գույք, շուրջ 3,5 մլրդ դրամ Չարենցավանի դատարանի շենքում ծեծկռտուք է եղել. կարգադրիչները վնասվածքներ են ստացել Ի՞նչ նոր գործարք է առաջարկել Փաշինյանն Ալիևին. Սուրեն Սուրենյանց (video) «Նիկո՛լ, քեզ ոչինչ չի փրկելու, շատ վատ ճակատագիր ես ունենալու». Անաստաս Իսրայելյան (video) «ՔՊ՝ Քեմալական պետություն, իրենք բոլորը վախկոտ են»․ հարցում (video) Պետրոսի կնոջ ասածը․ այդպիսի բան կարող է ասել միայն «սատանայի վհուկը»․ Պարույր Հայրիկյան (video) Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. արցախցին՝ Փաշինյանին (video) Ժողովու՛րդ, արթնացեք, Նիկոլը հասավ մեր երեխեքին, հասկանու՞մ եք՝ ինչ է ուզածը․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակություն․ Դավիթին հրատապ կարգով ծանր վիճակում տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանն ահազանգում է (video) «Նիկո՛լ,դու էնքան շնորհք չունես, որ Աննային ու երեխաներիդ տեր կանգնես ու դաստիարակես»․ի՞նչ ես ուզում (video) Ովքեն են Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա մեկնել Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ Նիկոլը 100 հազար հայերի ասաց պիղծ արարածներ․ Պարույր Հայրիկյան (video) Հիմա բացահայտեմ՝ Նիկոլի ու «թքող Ալենի» վերջին դավաճանությունը, որն անելու են․ Արշակ Կարապետյան (video) Ադրբեջանում ական է պայթել․ կա վիրավոր Ու սրան ձայն պիտի տա՞ էս ժողովուրդը. Նիկողոս Հովհաննիսյան Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը զանգ է արել, սպառնացել․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am