Ինչ է կատարվում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում
Այսօր Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզի 190 ծնող դիմում-բողոք է ստորագրել։ Նրանք պահանջում են, որ թիվ 94 մսուր-մանկապարտեզի տնօրենը՝ Փառանձեմ Միրիբյանը, հեռանա աշխատանքից։ Պատճառն այն է, որ մանկապարտեզի տնօրենը մեկ ու կես տարվա ընթացքում 10 աշխատակից է հեռացրել աշխատանքից։
«Մենք պահանջում ենք, որ տնօրենը հեռանա, քանի որ նա մանկապարտեզում ստեղծում է անառողջ մթնոլորտ։ Անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում դաստիարակների, դայակների և ամբողջ աշխատակազմի նկատմամբ»,– նշել է ծնողը։
