Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն

Գլխավոր դատախազությունը, «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

Հաղորդման համաձայն՝ 2025 թվականին ավարտվել է 41.553 քրեական վարույթ (2024 թվականին՝ 38.058), այդ թվում՝ 14.608-ը՝ 16.194 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.801 քրեական վարույթ՝ 13.179 անձի վերաբերյալ), 61-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 45), 26.884-ը կարճվել է (2024 թվականին՝ 26.212), որոնցից 16.416-ը՝ (2024 թվականին՝ 17.813) Քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: 2025 թվականին դատարան ուղարկված քրեական վարույթների թիվը գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը 2823-ով կամ 23,8%-ով:

2025 թվականի ընթացքում ավարտված քրեական վարույթների 53,4%-ը (2024 թվականին՝ 42,1%) քննվել է մինչև 2 ամիս, 17,1%-ը (2024 թվականին՝ 21,5%)՝ մինչև 4 ամիս, 10%-ը (2024 թվականին՝ 15%)՝ մինչև 6 ամիս, 10,5%-ը (2024 թվականին՝ 11,9%)՝ մինչև 1 տարի, 9%-ը (2024 թվականին՝ 9,5%)՝ 1 տարուց ավելի ժամկետում: Այսպիսով, 2025 թվականին ավարտվել է 3495-ով կամ 9,2%-ով ավելի քրեական վարույթ, քան 2024 թվականին, այդ թվում` մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2807-ով կամ 23,8%-ով ավելի քրեական վարույթ:

Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է նաև 2025 թվականի ընթացքում: Մասնավորապես՝ 2025 թվականի 6 ամսից ավել է տևել քննված քրեական վարույթների 19,5%-ի նախաքննությունը, որը 2023 թվականի համապատասխան ցուցանիշից պակաս է 4%-ով, իսկ 2024 թվականի ցուցանիշից՝ 1,9%-ով: Ընդ որում, 2025 թվականին ավարտված քրեական վարույթների կեսից ավելին՝ 53,4%-ը քննվել է մինչև 2 ամիս ժամկետում, ինչը 2024 թվականի համապատասխան ցուցանիշը գերազանցում է 11,3%-ով:

Քրեական վարույթներով, գործարկման օրվանից՝ 2024 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 21.458.058.668 դրամ: Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է 18.437.786.846 դրամ: Այսպիսով, Վերականգնված միջոցների միասնական հաշվին և Հարկ վճարողի միասնական հաշվին վճարվել է ընդհանուր 39.895.845.514 դրամ:

2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին` 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը): 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում՝ մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ: Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ:

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ի՞նչ նոր գործարք է առաջարկել Փաշինյանն Ալիևին. Սուրեն Սուրենյանց (video) «Նիկո՛լ, քեզ ոչինչ չի փրկելու, շատ վատ ճակատագիր ես ունենալու». Անաստաս Իսրայելյան (video) «ՔՊ՝ Քեմալական պետություն, իրենք բոլորը վախկոտ են»․ հարցում (video) Պետրոսի կնոջ ասածը․ այդպիսի բան կարող է ասել միայն «սատանայի վհուկը»․ Պարույր Հայրիկյան (video) Ուզում եմ երեխաս նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. արցախցին՝ Փաշինյանին (video) Ժողովու՛րդ, արթնացեք, Նիկոլը հասավ մեր երեխեքին, հասկանու՞մ եք՝ ինչ է ուզածը․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակություն․ Դավիթին հրատապ կարգով ծանր վիճակում տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանն ահազանգում է (video) «Նիկո՛լ,դու էնքան շնորհք չունես, որ Աննային ու երեխաներիդ տեր կանգնես ու դաստիարակես»․ի՞նչ ես ուզում (video) Ովքեն են Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա մեկնել Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ Նիկոլը 100 հազար հայերի ասաց պիղծ արարածներ․ Պարույր Հայրիկյան (video) Հիմա բացահայտեմ՝ Նիկոլի ու «թքող Ալենի» վերջին դավաճանությունը, որն անելու են․ Արշակ Կարապետյան (video) Ադրբեջանում ական է պայթել․ կա վիրավոր Ու սրան ձայն պիտի տա՞ էս ժողովուրդը. Նիկողոս Հովհաննիսյան Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը զանգ է արել, սպառնացել․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Վճռականորեն դատապարտում ենք 18-ամյա Դավիթի նկատմամբ վճիռը․ «Միասին» շարժման հայտարարությունը «Հայաստանը Սյունիքի միջանցքը հանձնելու համար տարեկան 500 միլիոն դոլար գումար է ծախսելու»․ գնդապետ (video) Ինչ է կատարվում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում Փաշինյա՛ն, ինչքան էլ թոշակներն ավելացնես, մեկ է՝ քեզ չենք ընտրելու․ հարցում (video) Իրական դավաճանությունը միշտ լուռ է սկսվում, իսկ իրական սերն աննկատ է զոհվում. Տեր Հեթում Եթե Նիկոլը մնա, Հայաստանը Աշոտիկների նման «դեբիլ, վախկոտներով» պիտի լցվի․ Համբիկ Սասունյան (video) Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Պուտինը և Փաշինյանը նախատեսում են այսօր անհատական բանակցություններ վարել․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am