Ազգային միասնականության ամուր պահպանումը ճակատագրական այս պահին առաջնահերթություն և հրամայական է

Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոս Արամ Ա-ն հնդիպել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին, այս մասին նշվում է տարածված հաղորդագրության մեջ․

«Այս առաւօտ, Չորեքշաբթի, 1 Ապրիլ 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոս այցելեց Լիբանանի Հանրապետութեան նախագահ Զօրավար Ժոզէֆ Աունին, ընկերակցութեամբ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանի, Առաջնորդ Լիբանանի Հայոց թեմին, եւ Գերշ. Տ. Տաճատ Եպս. Աշըգեանի, Դիւանապետ Կաթողիկոսարանի:
Հանդիպումէն յետոյ, Վեհափառ Հայրապետը հետեւեալ յայատարարութիւնը կատարեց մամուլին`
«Այցելեցինք Լիբանանի հանրապետութեան նախագահ Նորին Վսեմութիւն Զօրավար Ժոզէֆ Աունին, մեր համայնքին անունով եւ անձնապէս Մեր զօրակցութիւնը յայտնելու իր եւ իր գլխաւորած կառավարութեան աշխատանքներուն ու կեցուածքներուն համար:

«Արդարեւ, Լիբանանի հողային ամբողջականութեան ու գերիշխանութեան պահպանումը, պետութեան հեղինակութեան ամրացումը, բանակին ներկայութիւնը Լիբանանի բոլոր շրջաններէն ներս եւ ազգային միասնականութեան ամուր պահպանումը՝ մանաւանդ ճակատագրական ներկայ պայմաններուն մէջ, կը նկատենք առաջնահերթ ու հրամայական: Կը հաւատանք, որ ա՛յս է իւրաքանչիւր լիբանանցիի մօտեցումը: Հարկ է հեռու մնալ ներքին զգայնութիւններ յառաջացնող արտայայտութիւններէ եւ բոլորուիլ մեր հայրենիքի գերագոյն ու ընդհանրական շահերուն շուրջ:

«Լիբանանը լուրջ վտանգի դիմաց է: Իսրայէլի մուտքը հարաւային Լիբանան եւ շարունակուող ռմբակոծումները ու սպանութիւնները խստօրէն դատապարտելի են: Իսրայէլի առած քայլերը կը հակասեն միջազգային օրէնքին: Հետեւաբար, միջազգային համայնքը ու մանաւանդ Լիբանանի բարեկամ երկիրները անտարբեր պէտք չէ մնան իսրայէլեան շարունակուող թշնամական քայլերուն նկատմամբ:

«Գաղթականներու հարցին գծով անհրաժեշտ է ծրագրուած ու հետեւողական մօտեցում ունենալ: Մեծապէս գնահատելի է թէ՛ պետութեան եւ թէ՛ բոլոր համայնքներուն ցուցաբերած յատուկ հոգածութիւնը գաղթականներուն նկատմամբ: Մեր մաղթանքն է, որ կացութիւնը շուտով բարելաւուի եւ անոնք վերադառնան իրենց շրջանները եւ տուները», – շեշտեց Նորին Սրբութիւնը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ժողովու՛րդ, արթնացեք, Նիկոլը հասավ մեր երեխեքին, հասկանու՞մ եք՝ ինչ է ուզածը․ Անաստաս Իսրայելյան (video) Խայտառակություն․ Դավիթին հրատապ կարգով ծանր վիճակում տեղափոխել են ՔԿՀ․ փաստաբանն ահազանգում է (video) «Նիկո՛լ,դու էնքան շնորհք չունես, որ Աննային ու երեխաներիդ տեր կանգնես ու դաստիարակես»․ի՞նչ ես ուզում (video) Ովքեն են Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվա մեկնել Դատարանը պարտավորեցրել է քննիչին վերացնել Հայկազուն սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը Դպրոցական քաղբանտարկյալ՝ ՔՊ-ի ամոթի կնիքը. հասարակական գործիչ Նիկոլը 100 հազար հայերի ասաց պիղծ արարածներ․ Պարույր Հայրիկյան (video) Հիմա բացահայտեմ՝ Նիկոլի ու «թքող Ալենի» վերջին դավաճանությունը, որն անելու են․ Արշակ Կարապետյան (video) Ադրբեջանում ական է պայթել․ կա վիրավոր Ու սրան ձայն պիտի տա՞ էս ժողովուրդը. Նիկողոս Հովհաննիսյան Նախաքննության ժամկետների նվազման՝ վերջին տարիներին արձանագրված միտումը պահպանվել է. դատախազություն Մոսկվա մեկնելուց առաջ Փաշինյանը զանգ է արել, սպառնացել․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Վճռականորեն դատապարտում ենք 18-ամյա Դավիթի նկատմամբ վճիռը․ «Միասին» շարժման հայտարարությունը «Հայաստանը Սյունիքի միջանցքը հանձնելու համար տարեկան 500 միլիոն դոլար գումար է ծախսելու»․ գնդապետ (video) Ինչ է կատարվում Երևանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում Փաշինյա՛ն, ինչքան էլ թոշակներն ավելացնես, մեկ է՝ քեզ չենք ընտրելու․ հարցում (video) Իրական դավաճանությունը միշտ լուռ է սկսվում, իսկ իրական սերն աննկատ է զոհվում. Տեր Հեթում Եթե Նիկոլը մնա, Հայաստանը Աշոտիկների նման «դեբիլ, վախկոտներով» պիտի լցվի․ Համբիկ Սասունյան (video) Եղվարդում «Mercedes»-ը բախվել է ծառին, ապա քարերին. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Պուտինը և Փաշինյանը նախատեսում են այսօր անհատական բանակցություններ վարել․ Պեսկով 1993 թվական, ապրիլի 3․ մի նկարի պատմություն․ Տեր Հովհաննես (video) Ազգային միասնականության ամուր պահպանումը ճակատագրական այս պահին առաջնահերթություն և հրամայական է Սամվել Կարապետյանը բարձր կարգի հայ է, Նիկոլը 4-րդ սորտ է․ Հարցում (video) Այսօրվանից վարորդները կարող են անցնել ամառային անվադողերի Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Նոր Խարբերդ գյուղում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am