Իսրայելական հարձակման հետևանքով Բեյրութում զոհեր ու վիրավորներ կան
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի Ջնահ շրջանի վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով նախնական տվյալներով զոհվել է 5, վիրավորվել՝ 21 մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական ուժերը ռմբակոծում են Լիբանանի հարավային շրջանները։
«Հեզբոլլահ» արմատական շարժումը հայտարարել է, որ ապրիլի 1-ի լուսաբացին թիրախավորել է Հայֆա քաղաքի մոտակայքում գտնվող «Յոդիֆաթ» ռազմական արդյունաբերության ընկերությունը, Ցֆադ քաղաքի մոտակայքում գտնվող «Մահանիմ» ճամբարը և Կանտարա բնակավայրի մոտ իսրայելցի զինվորների և տրանսպորտային միջոցների հավաքատեղին։ «Հեզբոլլահ»-ից հայտնել են նաև Լիբանանի հարավում գտնվող Շամա բնակավայրի մոտակայքում իսրայելական ուժերի հետ բախումների մասին։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Մարտի 30-ի տվյալներով՝ Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը հասել է 1247-ի, իսկ վիրավորներինը՝ 3680-ի։
