Թրամփն այսօր կդիմի ազգին․․․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը՝ ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 05:00-ին), կդիմի ազգին՝ Իրանի վերաբերյալ կարևոր տեղեկություններ տրամադրելու համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը X սոցիալական ցանցում։
Associated Press-ը նշում է, որ Լիվիտի հայտարարությունը հնչել է այն բանից կարճ ժամանակ անց, երբ Թրամփը երեքշաբթի երեկոյան Սպիտակ տանը լրագրողներին ասաց, որ ամերիկյան զորքերը կարող են լքել Իրանը «երկու-երեք շաբաթվա ընթացքում»։
