Իրանական հարվածից Իսրայելում 14 մարդ է վիրավորվել, այդ թվում և երկու երեխա
Իրանի կողմից կենտրոնական Իսրայելի վրա բալիստիկ հրթիռային հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ մի երիտասարդ աղջիկ, որը ծանր վիճակում է։ Այս մասին հայտնում է Times of Israel-ը։Մասնավորապես, հայտնի է, որ բուժօգնություն է ցուցաբերվել 11-ամյա աղջկա, որը ծանր վիճակում է բեկորային հարվածից հետո։
Պայթյունից տուժել են նաև 36-ամյա մի կին և 13-ամյա տղա։
Եվս 11 մարդ ավելի մանր վնասվածքներ է ստացել։
Իսրայելը հայտնել է, որ իրանական հրթիռը կրել է կասետային ռումբի մարտագլխիկ։
