ԱՄՆ-ը չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցի Հորմուզի նեղուցի բացմանը և «շատ շուտ կհեռանա»։
ԱՄՆ-ը կավարտի Մերձավոր Արևելքում իր գործողությունը երկու-երեք շաբաթվա ընթացքում, ասել է ԱՄՆ առաջնորդը։ Նա վստահ է, որ Իրանը այլևս երբեք չի կարողանա ստեղծել միջուկային զենք։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը հասել է իսլամական հանրապետությունում ռեժիմի փոփոխության, և իշխանության են եկել «շատ ավելի քիչ ռադիկալ առաջնորդներ»։
Միևնույն ժամանակ գիշերը իրանական հրթիռները հարվածել են Համալում խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությանը, որտեղ տեղակայված են նաև Amazon Web Services-ի սերվերները։ Դեռ երեկ Իրանը սպառնացել էր հարվածներ հասցնել տարածաշրջանում արևմտյան առանցքային ընկերությունների գրասենյակներին։
Հարվածի տակ է հայտնվել նաև Kuwait International Airport-ը․ իշխանությունների հաղորդմամբ՝ այրվում են ավիավառելիքի պահեստները։
Իրանի դատական իշխանության ղեկավար Մոհսենի Էջեին սպանվել է Թեհրանի վրա հարձակումներից մեկի արդյունքում, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը։
