Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան

Վարչապետ Փաշինյանը Մոսկվա մեկնելուց առաջ «ուղերձ» է հղում ընդդիմադիր ուժերին, մասնավորապես առաջատար ընկալվող երեքին՝ Կարապետյան, Քոչարյան, Ծառուկյան: Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։


«Ընդ որում, Փաշինյանը դարձյալ դիմում է այսպես պետության ղեկավարին անհարիր ոճով ու հռետորաբանությամբ: Սա արդեն հասկանալի է, նա խաղում է իր էլեկտորատի վրա, իսկ էլեկտորատը «վարժեցված» է այդ ոճին:

Այլ, առավել լրջմիտ ոճը Նիկոլ Փաշինյանի էլեկտորատի մոտ չի առաջացնում անհրաժեշտ էներգետիկա: Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ «էներգետիկա» չի ստանում ընդդիմադիր այդ երեք ուժերից: Նրանք կարծես թե «չեն նկատում» Նիկոլ Փաշինյանի «դիմումները», շարունակելով իրենց գործողությունների այն տրամաբանությունը, որ կառուցել են տեւական ժամանակ:

Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց: Սա նշանակում է, որ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ, դուրս չգալ հունից՝ բառի թե բուն, թե պատկերավոր իմաստով: Մյուս կողմից սակայն, դա իհարկե բավարար չէ ինքնին: Հանրային շերտերը բազմազան են, եւ այստեղ իհարկե պահանջվում է բավականին տարբերակված աշխատանք այդ շերտերի հետ:

Ինքնին այն, որ իրավիճակը կարող է չգնալ Նիկոլ Փաշինյանի ակնկալած սցենարով, դեռ չի նշանակում, որ գնում է ընդդիմության համար միարժեք շահեկան ու արդյունավետ սցենարով: Հարկ է պարզապես արձանագրել, որ մեկնակետային, ելակետային իմաստով իրավիճակը՝ որքան էլ առերեւույթ թվում է Նիկոլ Փաշինյանի գծած սցենարի ազդեցության ներքո, գործնականում առավել բարենպաստ է ընդդիմադիր ուժերի աշխատանքի համար:

Ըստ այդմ ինտրիգն այն է, թե նրանք որքան համարժեք եւ արդյունավետ կօգտագործեն այդ միջավայրը: Կամ, ավելի շուտ թերեւս՝ որքան ավելի դինամիկա եւ ինտենսիվություն կհաղորդեն արդյունավետությանը, որովհետեւ այն անկասկած կա, եւ հարցը դինամիկան ու տեմպը ապահովելն է: Սա զգում է նաև Նիկոլ Փաշինյանը, ու դա է նաեւ պատճառը, որ ձգտում է փոխհատուցել իրավիճակը հենց տեմպի հարցում առաջ անցնելով»,-գրել է նա:

դիտվել է 539 անգամ
Լրահոս
Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Կիրանցի դպրոցը այդպես էլ միջնակարգ չդարձրին. Ոսկան Սարգսյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ Իշխանության լինելությունը հղի է ավելի դաժան ու կործանարար պատերազմով․ Հասրաթյան Նիժնեկամսկի քիմիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Նորք Մարաշում․ կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի կմ-ից Փաշինյանին չի հաջողվում ստանալ «մեկ ճակատ», ինչը նա դիտում է առավել խնդրահարույց․ ընդդիմության առաջատար ուժերին պետք է մնալ իրենց հունի մեջ․ Հակոբ Բադալյան Թրամփն արդեն վարկաբեկված բրենդ է, «Թրամփի ուղին»՝ նույնպես․ քաղաքագետ «Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն Ռուսական տանկերը բեռնաթափվել է Կուբայի նավահանգստում Իրանի հարվածը աշխարհի ամենամեծ նավթատարին տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահի սպառնալիքից հետո․ իրանագետ Դպրոցականներից հարգանք են պահանջում նրանք, որ եկեղեցում հարգանք չեն դրսևորել հավատացյալների նկատմամբ Սերո Խանզադյան փողոցի մի քանի տներում բռնկված հրդեհը մարվել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը գտնվում է Իրանում. Ռուսաստանի դեսպան Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիան ավտոճանապարհին ձյուն է տեղում Դատարանը խուսափել է որևէ կերպ հարցին լուծում տալուց․ Արամ Վարդևանյան Եվս մեկ իրանցի գեներալ է սպանվել, զոհվել են նաև ընտանիքի անդամները «Սա Նիկոլի ասած՝ Մացոն է, ով ժամանակին դատում էր Նիկոլին»․ Նաիրա Զոհրաբյան Հայ լինելու բոլոր որակները պիտի կորցրած լինես, որ այդ երիտասարդներին բանտ տանես
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am