ԱՄՆ Ջորջիա նահանգն ընդունել է ԼՂՀ-ն ճանաչող բանաձեւ
ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիր մարմինն այսօր՝ մարտի 3-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող բանաձեւ, այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA)։ Ջորջիայի Ներկայացուցիչների պալատը ընդունել է H.R. 1580 բանաձեւը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին»։ ANCA-ի փոխանցմամբ, Բանաձեւի ընդունմանը հատուկ աջակցություն են հայտնել պալատի անդամներ, դեմոկրատներ Փաթ Գարդներն ու Դեմեթրիուս Դուգլասը։ Ջորջիան, այսպիսով, դարձել է ԱՄՆ 6-րդ նահանգը, որը նման բանաձեւ է ընդունել։
