Զինվորի ողբերգական մահվանից մեկուկես տարի է անցել. ինչ է բացահայտվել

Զինծառայող Արսեն Մխիթարյանի մահվանից անցել է շուրջ մեկուկես տարի, սակայն մինչ օրս հայտնի չէ զինվորի ողբերգական մահվան պատճառը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է զինծառայողի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը։ «Երիցս համոզվում եմ, որ պետության անգործությունն ուղղակիորեն խաթարում է հասարակության հավատն ու վստահությունը դատաիրավական համակարգի նկատմամբ: Արսեն Արթուրի Մխիթարյանի ողբերգական մահից անցել է շուրջ մեկուկես տարի: Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա դին 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Նշված քրեական գործի ընթացքում ներկայացրել ենք բազմաթիվ միջնորդություններ՝ ենթադրյալ մեղավորների հայտնաբերման ու Արսենի մահվան իրական հանգամանքների բացահայտման վերաբերյալ: Ավելի՛ն, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, մեր խորին համոզմամբ, կարող են առնչություն ունենալ Արսեն Մխիթարյանի մահվան գործում, սակայն որևէ տեղաշարժ դեռևս չկա։ Ավելի՛ն, բացարկ ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին, որի արդյունքում գործի քննությունը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով տեղափոխվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն: Ավելի՛ն, Արսենի հոր՝ Արթուր Մխիթարյանի հետ հանդիպել ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու զինվորական դատախազին:  Հանդիպման ընթացքում ինչպես Արթուր Մխիթարյանի, այնպես էլ իմ կողմից հստակ նշվել է, որ առկա է խորը անվստահություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, միաժամանակ ընդգծվել է, որ անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ հանցագործությունը երբևէ կբացահայտվի։ Վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով կրկին անգամ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ գործի վարույթն այլ մարմնի հանձնարարելու համար, ինչը բավարարվել է, և գործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությանը: Եվ ի՞նչ… Այսօր ստացվել է քննիչի ծանուցումը, որից պարզ է դարձել հետևյալը. Դեռևս հինգ ամիս առաջ՝ 2017թ. օգոստոսի 11-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել «Հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին», որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո՛ ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական հոգեբուժական հանձնաժողովի փորձագետներին: Նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի կողմից 2017թ. դեկտեմբերի 11-ին ստացվել է գրություն, որ փորձաքննությունը կարող է կատարվել միայն 2018թ. ապրիլ ամսից հետո: Քննիչին այլ բան չի մնացել, քան նշանակել նոր փորձաքննություն՝ այն հանձնարարելով այլ մասնագիտական հիմնարկների: Այս ամենն այլ կերպ, քան խայտառակություն որակելը, հնարավոր չէ: Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ 5 ամիս ժամանակ վատնելուց հետո կրկին որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին, որի արդյունքները, Աստված գիտե, թե երբ կստացվեն: Արդյունքում, այսպիսի անպատասխանատու վարքագծի դրսևորման պայմաններում ուղղակիորեն խաթարվում է հասարակության հավատն այս համակարգի նկատմամբ: Վերջիվերջո, խոսքը զինվորի ողբերգական մահվան մասին է:  Այսպիսի իմիջիալյոց, գործի նկատմամբ մատների արանքով նայելու տխրահռչակ գործելակերպը մարդկանց մոտ ծնում է օբյեկտիվ դժգոհություն, ավելին՝ մարդիկ սկսում են ոչ միան չհավատալ, այլև արձանագրել, որ այստեղ միտում ու շահագրգռվածությոն կա՝ գործը չբացահայտելու: Արսեն Մխիթարյանի հարազատների մոտ արդեն իսկ առկա է համոզմունք, որ նրա մահվան գործում կան մեղավորներ, որ տեղի ունեցածը սպանություն է։ Կորցնելով իրենց որդուն՝ նրա ծնողների միակ պահանջն է իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր իրենց որդու մահվան գործում։ Այդ նպատակով էլ հենց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ համոզմունքով, որ այն, ինչ կատարվում է իրենց որդու մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։ Այսպիսի գործելակերպով Դուք միայն հիմնավորում եք, որ այս գործի նկատմամբ ցուցաբերում եք անպատասխանատու մոտեցում, և Ձեր համար զինվորի ողբերգական մահը գրոշի արժեք չունի: Բացահայտե՛ք Արսենի մահվան հանգամանքերը, և պատժե՛ք բոլոր մեղավորներին, պարոնա՛յք…»,- գրել է նա։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան «Փնթի էգը» հիմա էլ ԱՄՆ-ում բրենդային շոր ու կոշիկ կառնի ու պամադա․ Արմինե Ադիբեկյան (video) Ժամը 2-ին պետք է «Օրրան» գային. գետն ընկած աղջիկների քույրն ու եղբայրն են նկատել նրանց բացակայությունը. «Օրրան» ՀԿ–ի կրթական ծրագրերի համակարգող Ընդդիմությունը պիտի վերցնի մանդատները, թե չէ Փաշինյանը կանցնի իր խայտառակ ծրագրին․ Ձյունիկ Աղաջանյան (video) «Պուտինը մի հնարավորություն ունի․ ժամանակն է պատժել «նիկոլական ռեժիմին», թե չէ…»․ Բոզոյան (video) Բիբին պետք է ավելի պատասխանատու լինի այն ամենում, ինչ վերաբերում է Լիբանանին. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am