Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00-ին․փաստաբան
Դավիթ Մինասյանի խափանման միջոցի հարցը կքննարկվի դատարանի Կենտրոն նստավայրում, ժամը 19:00, դատավոր Մարտիրոս Մնացականյանի նախագահությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։
«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:
