Խեղվում է գերազանց առաջադիմությամբ երկու երեխաների ճակատագիրը
Երկու դպրոցական եղբայրների գործը ՀՀ նորանկախ պատմության ամենախայտառակ գործերից մեկն է։ 24News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա պատմեց, որ տղաների հետ նույն բակում է ապրում, ամեն կիրակի տեսել է նրանց աղոթագրքով պատարագի գնալիս:
«Աբսուրդագույն հոդված են առաջադրել տղաներին, որը ենթադրում է միջամտություն պետական պաշտոյայի քաղաքական գործունեությանը։ Հիմա հարց՝ կիրակի օրով եկեղեցական ծիսակարգի ժամանակ էդ ի՞նչ քաղաքական գործունեություն էր իրականացնում Նիկոլը: Էդ Նիկոլենց դեմ պիտի գործ հարուցվի, որ իրանք կրոնական տարածքում քաղաքական գործունեությամբ են զբաղվել», – նկատել է նա։
ղդ Հիշեցնենք, որ մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ որտեղ գտնվում էր նաև Նիկոլ Փաշինյանը, միջադեպ տեղի ունեցավ, որից հետո բերման ենթարկվեցին Դավիթ ու Միքայել Մինասյանները, ինչպես նաև ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը: Երեքի նկատմամբ էլ մեղադրանք է առաջադրվել, իսկ Դավիթ Մինասյանի հանդեպ միջնորդություն է ներկայացվել կալանավորելու մասին:
Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ այստեղ իրավական ոչ մի հարց չկա, գործ ունենք՝ «ես եմ, միայն ես եմ, որտեղ ուզենամ՝ կմտնեմ» բեսպրեդելի հետ։
«Նիկոլը բոլոր կարմիր գծերն հատել է այս տարիներին, բայց զարհուրեցնում է միջազգային կառույցների ու քաղհասարակության լռությունը: Եթե նախկինում նման մի բան լիներ, քաղաքհասարակությունը հիմա պառկել էր պոլերին՝ դատախազության և քննչականի դիմաց, լուռ են նաև միջազգային կառույցները, աղաղակելու տեղ չունենք։ Խեղվում է երկու գերազանց առաջադիմությամբ երեխաների ճակատագրերը»:
Նաիրա Զոհրաբյանը իր դժգոհությունը հայտնեց նաև ընդդիմության հանդեպ, ասելով՝ պիտի տուն չգնային, բայց հայտնի չէ՝ ինչով են զբաղված.
«Մեր հասարակության մի մասը պոֆիգիստ ա դարձել, մյուս մասը՝ մի աշխատանք ունի, վախենում ա կորցնելուց, իսկ ընդդիմադիրները ինչ էշությամբ ասես, որ զբաղված չեն, էշ-էշ ինչ քննարկումներ ասես կազմակերպում են, պանելային իդիոտիզմով են զբաղված, դրա համար էլ մարդիկ զզվում են բոլորից», – հավելեց նա։
Հասմիկ Կիրակոսյան
