Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի բնորոշմամբ՝ Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է, հետևաբար այդ տեսանկյունից ունի կենսական նշանակություն։

«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրուցում Խալիլ Շիրղոլամին այդ կերպ գնահատեց երկու երկրների միջև պետական սահմանի նշանակությունը հատկապես վերջին օրերին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների ֆոնին։

«Անձամբ հանգստյան օրերին եղել եմ սահմանային անցակետում և իրանական կողմում հանդիպումներ եմ ունեցել սահմանային, անվտանգային ու մաքսային կառույցների ղեկավարների հետ։ Քննարկել ենք բազմաթիվ հարցեր, ընդ որում՝ անդրադարձել ենք ոչ միայն ներկա իրավիճակային խնդիրներին, այլև ընդհանուր առանցքային հարցերին, որոնք առնչվում են ցամաքային սահմանի հետ կապված որոշակի մարտահրավերներին։ Հայկական կողմն իր հերթին բարձրաձայնել էր մի քանի մտահոգություններ՝ կապված նույն մարտահրավերների հետ, հետևաբար քննարկեցինք այդ հարցերը։ Վստահ ենք, որ լուրջ խնդիրներ չկան և բոլոր հարցերը կլուծվեն»,- նշեց դիվանագետը։

Դեսպանը հավաստիացրեց, որ պարբերաբար խոսում է սահմանային ծառայության աշխատակիցների հետ և հավելեց, որ այս ընթացքում որևէ արտառոց դեպք չի գրանցվել։

«Սահմանին խառնաշփոթ վիճակ կամ կուտակումներ չկան։ Վերջին օրերին Իրանից Հայաստան եկող բեռնատարների հոսքը նվազել է, բայց դա պայմանավորված է իրանական Նովրուզով։ Մարդիկ իրենց ընտանիքներով նշում են ազգային տոնը»,- վստահեցրեց Շիրղոլամին։

Դիվանագետը հայտնեց, որ հանդիպել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ ունենալով արդյունավետ քննարկում թե՛ մարզի, թե՛ անցակետի հետ կապված հարցերի վերաբերյալ։

«Առիթն օգտագործելով՝ տեղում ծանոթացա Ագարակ-Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհի շինաշխատանքների ընթացքին։ Ինչպես գիտեք, դրանցում ներգրավված է իրանական ընկերություններից մեկը։ Շատ ուրախ էի տեսնել, թե ինչ որակով ու արագությամբ են ընթանում շինաշխատանքները։ Հուսով եմ՝ մոտ ապագայում միասին կայցելենք ու կլուսաբանենք Քաջարանի թունելի շահագործման փաստաթղթի ստորագրման արարողությունը։

Այնուհետև այցելեցի Նորավանի ենթակայան, որտեղ կառուցվում է էլեկտրահաղորդման երրորդ հոսքագիծը։ Պայմանավորվել ենք, որ կարճատև դադարից հետո աշխատանքները հնարավորիս շուտ վերսկսվեն։ Ցավոք, պատերազմի պատճառով չկարողացանք այս տարի ապահովել իրանցի զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք դեպի Հայաստան»,- ասաց Շիրղոլամին։

 

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Ես ձեզ ինֆորմացիա եմ տալիս՝ ինչու՞ են ՔՊ-ականներն իրար խառնվել ու Փաշինյանի դիմաց հարցեր դրել (video) «Այ քաղաքական պու*անկա, դե գնա գլուխդ խոթիր մտիր էնտեղ, որտեղից դուրս ես եկել». Խաչիկ Մանուկյան (video) Բռիլոկը կապել ա դոշից, որ ի՞նչ․ երկիրը էնքան տաշիք, սարքեցիք «Շագրենի կաշին»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, չես խաբելու․ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգի մասին լսե՛ք․ Մեսրոպ Եսայան (video) 18-ամյա տղան թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է». փաստաբանը` միջադեպի մասին (video) Փաշինյանը՝ քայլող սադրանք․ Ինչ է եղել իրականում (video) Նիկո՛լ, դու երազելու ես, որ քեզ մատով կպնեն, բայց գիտե՞ս՝ քեզ հետ ինչ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Փաշինյանը սարսափում է այս թվերից․ ջախջախվել է ու կորցրել իր ձայների 50%-ը․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի դերը՝ որպես կապող օղակ Արևելք-Արևմուտք հարաբերություններում Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է․ Գառնիկ Դանիելյան Նիկոլն ամեն ինչ անում է, որ «սպանի» հայ երիտասարդներին․ Աննա Մկրտչյան (video) Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթի կալանքի միջնորդությունը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին Հայտնի է՝ ինչ են քննարկելու Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ․ պատգամավոր Խեղվում է գերազանց առաջադիմությամբ երկու երեխաների ճակատագիրը Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ Եկեղեցում միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Վարդան Ղուկասյանն ինչ է արել․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Թրամփն Իրանի հարցով ծանր վիճակում է․ որոշումը կկայացվի մինչև ապրիլի 5-ը․ Երվանդ Բոզոյան (video) Դավիթ Մինասյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել․ նրան տեղափոխել են դատարան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am