Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր

Yerkir.am-ը հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Զարուհի Մաթևոսյանին համալսարանում առկա խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով: Մասնավորապես անդրադարձել էինք շուրջ երկու տարի համալսարանի ռազմավարական ծրագրին չունենալուն:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանձնարարական էր ուղարկել ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարներ Ժաննա Անդրեասյանին և Գևորգ Պապոյանին հարցմանը պատասխանելու նպատակով:

Երկու գերատեսչություններն էլ պատասխանել էին նույն բովանդակությամբ՝

«ՀԱԱՀ ռեկտոր ընտրվել է 2025 թվականի մարտի 19-ին։ Հենց այդ նույն օրը՝ 2025 թվականի մարտի 19-ին, ՀԱԱՀ ՀԽ-ը հաստատել է ՀԱԱՀ ընտրված ռեկտորի կողմից ներկայացված ՀԱԱՀ զարգացման և բարեփոխման հայեցակարգը (ՀԱԱՀ կանոնադրության 29-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է, որ ՀԱԱՀ ՀԽ հաստատում է ՀԱԱՀ գործունեության տարեկան և երկարաժամկետ ռազմավարական ծրագրերը)։

2025 թվականի մարտին ՀԱԱՀ ներկայիս ռեկտորի ներկայացրած և ՀԱԱՀ ՀԽ հաստատված ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգի հիման վրա, մշակվել է ՀԱԱՀ 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրի նախագիծ և այն ներկայացվել է ՀԱԱՀ ՀԽ-ի քննարկմանը՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացած նիստում։ Նույն նիստի ընթացքում ՀԱԱՀ ՀԽ-ը որոշել է ծրագրի նախագծում կատարել լրացումներ և այն քննարկել առանձին նիստում։

Մինչ այդ ՀԱԱՀ-ն առաջնորդվում է 2025 թվականի մարտի 19-ին ՀԱԱՀ ՀԽ-ի հաստատած ՀԱԱՀ զարգացման և բարեփոխումների հայեցակարգով»։

Yerkir.am-ը Արայիկ Հարությունյանին է ուղարկել հոգաբարձուների խորհրդի 2025թ. մարտի 19-ի արձանագրությունը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այդ նիստում նման հարց չի քննարկվել ու չի հաստատվել: Ավելին, նման հարց չէր էլ կարող քննարկվել, որովհետև ռեկտորի ընտրության կանոնակարգով հստակ սահմանվում է ռեկտորի ընտրության նիստի օրակարգը, և այլ հարց չէր կարող ներառվել այդ օրակարգում:

Ստացվում է, որ վարչապետի աշխատակազմ, ապա զանգվածային լրատվության միջոցին ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարությունների կողմից ներկայացվել է իրականությանը չհամապատսխանող տեղեկատվություն:

Yerkir.am-ը դիմել է Արայիկ Հարությունյանին, պարզելու համար, թե որ կառույցը կամ անձն է տրամադրել ապատեղեկատվությունը և արդյոք որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է ապատեղեկատվություն տալու համար:

դիտվել է 158 անգամ
Լրահոս
Առաջին փախածը հենց ինքն ա․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) Ես ձեզ ինֆորմացիա եմ տալիս՝ ինչու՞ են ՔՊ-ականներն իրար խառնվել ու Փաշինյանի դիմաց հարցեր դրել (video) «Այ քաղաքական պու*անկա, դե գնա գլուխդ խոթիր մտիր էնտեղ, որտեղից դուրս ես եկել». Խաչիկ Մանուկյան (video) Բռիլոկը կապել ա դոշից, որ ի՞նչ․ երկիրը էնքան տաշիք, սարքեցիք «Շագրենի կաշին»․ քաղաքացի (video) Նիկո՛լ, չես խաբելու․ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգի մասին լսե՛ք․ Մեսրոպ Եսայան (video) 18-ամյա տղան թքել է Փաշինյանի մեքենայի վրա՝ ասելով, որ «հողերը ծախել է». փաստաբանը` միջադեպի մասին (video) Փաշինյանը՝ քայլող սադրանք․ Ինչ է եղել իրականում (video) Նիկո՛լ, դու երազելու ես, որ քեզ մատով կպնեն, բայց գիտե՞ս՝ քեզ հետ ինչ է լինելու․ Արշակ Կարապետյան (video) Փաշինյանը սարսափում է այս թվերից․ ջախջախվել է ու կորցրել իր ձայների 50%-ը․ Երվանդ Բոզոյան (video) Հայաստանի դերը՝ որպես կապող օղակ Արևելք-Արևմուտք հարաբերություններում Այն, ինչ իրականացվում է դպրոցահասակ եղբայրների նկատմամբ, պարզապես անձնական վրեժի դրսևորում է․ Գառնիկ Դանիելյան Նիկոլն ամեն ինչ անում է, որ «սպանի» հայ երիտասարդներին․ Աննա Մկրտչյան (video) Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթի կալանքի միջնորդությունը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին Հայտնի է՝ ինչ են քննարկելու Իսրայելը կոչնչացնի Լիբանանի սահմանային գյուղերը Գազայի օրինակով բուֆերային գոտի ստեղծելու համար. Կաց Դատապարտելի է այն, ինչ կատարվում է այս պահին Մինասյան եղբայրների նկատմամբ․ պատգամավոր Խեղվում է գերազանց առաջադիմությամբ երկու երեխաների ճակատագիրը Դաժան սպանություն Թուրքիայում. կա 4 զոհ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել Իրանի դեմ ագրեսիան Հայաստանի ու Իրանի միջև սահմանը խաղաղության սահման է. Խալիլ Շիրղոլամին այցելել է սահմանային անցակետ Եկեղեցում միջադեպից հետո երիտասարդների նկատմամբ հարուցված քրեական գործը բազմաթիվ հարցեր է առաջացնում Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Վարդան Ղուկասյանն ինչ է արել․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչու են Արայիկ Հարությունյանին խաբում ԿԳՄՍ և էկոնոմիկայի նախարարները. Երկիր Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Թրամփն Իրանի հարցով ծանր վիճակում է․ որոշումը կկայացվի մինչև ապրիլի 5-ը․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am