Դավիթ Մինասյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել․ նրան տեղափոխել են դատարան
Դավիթ Մինասյանին կալանքի միջնորդություն է ներկայացվել: Նրան տեղափոխեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայր: Այս մասին 24News-ին ասաց պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը:
Նշենք, որ Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով ձերբակալված Միքայել Մինասյանը քիչ առաջ դուրս եկավ քննչական վարչությունից, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։
«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:
