Միքայել Մինասյանն ունի մեղադրյալի կարգավիճակ
Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում միջադեպից հետո ձերբակալված դպրոցական երկվորյակ եղբայրներից Միքայել Մինասյանն արդեն ազատության մեջ է։
Նրա պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ նրան մեղադրանք է ներկայացվել, սակայն բովանդակության մասով փաստաբանը մանրամասներ չի կարող ասել՝ պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ։
