Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել....
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ծաղկազարդ էր: Հազարավոր ու հազարավոր հայ քրիստոնյաներ գնացել էին եկեղեցիներ՝ Սուրբ պատարագի: Մարդիկ պարզապես գնացել էին եկեղեցի: Չէին պլանավորել, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմ հայտարարած Փաշինյանը պիտի իր թիկնազորով գա ու պատարագի կեսից մխրճվի հավատացյալների բազմության մեջ: Հետևանքը՝ քաշքշոց, հարվածելու փորձ, թիկնապահներից մեկի կողմից հարված ներկաներից մեկի դեմքին, հրմշտոց, վիրավորական բառեր, բերման ենթարկվածներ, երեք ձերբակալված, քրեական վարույթ...
Ու իբր արածը քիչ է, հիմա դեռ մի բան էլ մուննաթ են գալիս բոլորի վրա ու գերադասում են ոչ թե պարզապես հեռանալ, այլ ավելին՝ իշխանությանը կառչած մնալու հայտ են ներկայացնում, սպառնում են պատերազմով, եթե իրենց չընտրեն, հոխորտում են, նման սադրանքներ են անում ու ոստիկաններին հրամայում հարձակվել խաղաղ բնակչության վրա: Տհաճ ու անդուր է այդ ամենը: Թեպետ, հոգեվարքի մեջ ի՞նչ դուրեկան բան կարող է լինել, եթե անգամ դա քաղաքական հոգեվարք է:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
