Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ձևավորված տարածաշրջանային նոր իրականությունը փաստացի ստեղծեց թուրք-ադրբեջանական հարաբերությունների որակապես նոր փուլ, որտեղ նախկին «եղբայրական համագործակցության» դիսկուրսը աստիճանաբար վերափոխվում է ավելի բարդ, բազմաշերտ և երբեմն հակասություններով լի ռազմաքաղաքական հարաբերությունների համակարգի։ Եվ հենց այս անցումն է, որ պետք է դիտարկել ոչ թե մակերեսային հայտարարությունների մակարդակով, այլ խորքային ուժային դասավորությունների, շահերի բախման և արտաքին դերակատարների ազդեցության համատեքստում։

Թուրքիայի դերակատարության կտրուկ աճը Հարավային Կովկասում պատերազմից հետո չի սահմանափակվում միայն ռազմական կամ քաղաքական ազդեցությամբ, այլ ունի նաև ինստիտուցիոնալ և կառուցվածքային բնույթ՝ արտահայտվելով Ադրբեջանի զինված ուժերի վերակազմակերպման, ռազմական դոկտրինայի վերափոխման և ռազմարդյունաբերական համագործակցության խորացման մեջ, ինչը Բաքվին դարձնում է զգալիորեն ավելի ինտեգրված Անկարայի ռազմավարական համակարգին։ Սակայն պետք է հաշվի առնել, որ այս ինտեգրացիան ինքնին չի նշանակում լիակատար ենթակայություն, այլ ընդամենը ստեղծում է փոխադարձ կախվածության մի ձև, որտեղ կողմերը փորձում են առավելագույնի հասցնել իրենց ինքնուրույնությունը՝ չկորցնելով ռազմավարական գործընկերության առավելությունները։ Թուրքիայի քաղաքական էլիտայի կողմից պարբերաբար հնչեցվող այն թեզը, թե Ադրբեջանի հաղթանակը մեծապես պայմանավորված էր թուրքական աջակցությամբ, ունի ոչ միայն քարոզչական, այլև քաղաքականգործնական նշանակություն, քանի որ այն ծառայում է որպես լեգիտիմացման հիմք Անկարայի կողմից Բաքվի նկատմամբ որոշակի «ուղղորդող» դերակատարություն ստանձնելու համար, սակայն հենց այստեղ է առաջանում առաջին լուրջ հակասությունը՝ Ադրբեջանի քաղաքական վերնախավը, հատկապես նախագահական ինստիտուտը, ձգտում է պահպանել ռազմավարական ինքնուրույնություն և չվերածվել Թուրքիայի լիակատար արբանյակի, ինչն իր հերթին նշանակում է, որ Անկարայի կողմից ցանկացած փորձ՝ պարտադրել որոշումներ, կարող է երկարաժամկետ հեռանկարում առաջացնել դիմադրություն՝ թեկուզ ոչ բացահայտ, այլ կուլիսային մակարդակում։

Այս համատեքստում իսրայելական գործոնը դառնում է առանցքային հակասություններից մեկը, որը բացահայտում է թուրքադրբեջանական հարաբերությունների ներսում առկա գաղափարական և ռազմավարական տարբերությունները։ Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունները կառուցված են հստակ պրագմատիկ հիմքերի վրա՝ ներառելով ռազմական տեխնոլոգիաների մատակարարում, հետախուզական համագործակցություն և էներգետիկ փոխկապակցվածություն, ինչը Բաքվին տալիս է բարձր տեխնոլոգիական առավելություն և դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն։ Մինչդեռ Թուրքիան փորձում է իրեն դիրքավորել որպես իսլամական աշխարհի առաջնորդ, և այդ շրջանակում հաճախ որդեգրում է հակաիսրայելական հռետորաբանություն՝ հատկապես ներքին լսարանի և տարածաշրջանային ազդեցության ընդլայնման նպատակով։ Այս հակադրությունը դեռևս չի վերածվել բաց ճգնաժամի, սակայն այն ստեղծում է մշտական լարվածության ֆոն, որը կարող է ակտիվանալ ցանկացած պահի՝ կախված տարածաշրջանային զարգացումներից, հատկապես եթե իսրայելա-արաբական հակասությունները նորից սրվեն, կամ Իրանի շուրջ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։

Իրանական գործոնը ևս կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների ձևավորման մեջ, քանի որ Ադրբեջանը, ունենալով սահման Իրանի հետ և բախվելով պարբերական լարվածության ալիքների, փորձում է պահպանել հավասարակշռված, երբեմն նույնիսկ հակասական քաղաքականություն՝ մի կողմից համագործակցելով Իսրայելի հետ, մյուս կողմից՝ խուսափելով Իրանի հետ բաց հակամարտությունից։ Սակայն Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության մեջ՝ հատկապես Իսրայելի գործոնի հետ կապված, հաճախ օգտագործում է ավելի կոշտ և գաղափարական մոտեցումներ, փորձում է տպավորություն ստեղծել, թե իրենց համար իսլամական աշխարհի համախմբվածությունն ամենակարևորն է, ինչը ստեղծում է տարբերություն ռազմավարական մտածողության մեջ։

Սակայն ամենախորքային և երկարաժամկետ նշանակություն ունեցող հակասությունը կարող է ձևավորվել ռուսական գործոնի շուրջ, քանի որ Ռուսաստանի ներկայիս հարաբերական թուլացումը Հարավային Կովկասում պայմանավորված է հիմնականում ուկրաինական պատերազմով, և այդ իրավիճակը չի կարող դիտարկվել որպես մշտական։

Եթե ուկրաինական ճգնաժամը հասնի որոշակի հանգուցալուծման կամ սառեցման, Մոսկվան, մեծ հավանականությամբ, կփորձի վերականգնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտագործելով ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական և քաղաքական լծակներ։

Այս պարագայում Ադրբեջանը, որը վերջին տարիներին որոշակիորեն հեռացել է ռուսական ուղեծրից և որդեգրել ավելի ինքնուրույն, երբեմն հակառուսական հռետորաբանություն, կարող է վերանայել իր դիրքորոշումը՝ պայմանավորված ռեալպոլիտիկ հաշվարկներով և անվտանգության նկատառումներով։ Եթե Բաքուն ընտրի Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման ուղին, ապա դա կստեղծի բարդ իրավիճակ Թուրքիայի համար, քանի որ վերջինս, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ունի սահմանափակումներ Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում, և այդ դեպքում թուրք-ադրբեջանական հարաբերությունները կարող են մտնել նոր փուլ, որտեղ Անկարան կփորձի պահպանել իր ազդեցությունը ոչ թե ուղղակի վերահսկողության միջոցով, այլ ավելի ճկուն և բազմավեկտոր մեխանիզմներով։

Այս համատեքստում հատկապես կարևոր է Հայաստանի գործոնը, որը կարող է դառնալ թուրքական քաղաքականության գործոններից մեկը Բաքվի վրա ազդեցություն գործադրելու համար։ Եթե Թուրքիան տեսնի, որ Ադրբեջանը աստիճանաբար հեռանում է իր ուղեծրից կամ փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել՝ առանց Անկարայի հետ համաձայնեցման, ապա հնարավոր է, որ Անկարան փորձի ակտիվացնել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ստեղծելով նոր տարածաշրջանային հավասարակշռություն և որոշակի ճնշում գործադրելով Բաքվի վրա։

Սա հատկապես հետաքրքիր է այն առումով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ներկայում Անկարայում պայմանավորում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ և Բաքվի պահանջների կատարմամբ, սակայն այս կապը կարող է թուլանալ, եթե Թուրքիայի ռազմավարական հաշվարկները փոխվեն։ Օրինակ՝ իրավիճակի փոփոխության դեպքում Անկարան կարող է որոշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեման առանձնացնել ադրբեջանական հանգամանքից։

Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունների հիմքում կա ոչ միայն քաղաքական կամ ռազմական համագործակցություն, այլ նաև խորքային մշակութային և գաղափարական կապ, որը հաճախ ներկայացվում է «մեկ ազգ, երկու պետություն» ձևակերպմամբ, սակայն իրական քաղաքականությունը միշտ էլ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները, և հենց այս բարդությունն է, որ ստեղծում է տարբեր սցենարների հնարավորություն։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ժողովուրդը քեզ ատում ա, Նիկո՛լ, ռա՛դդ քաշի, գնա՛․ զոհվածի մայր (video) Շատ ամոթ է, որ 50 տարեկան մարդը եկեղեցում նման սադրանքների է դիմում. խնդիր է լուծում. Նարեկ Պարոնյան (video) «Նիկո՛լ, Աննային փախցրիր, դու չես հասցնելու, ես հետևիցդ գալու եմ»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (video) Ի՞նչ կասեն քաղաքացիները Փաշինյանին․ հարցում (video) «Փարամազյա՛ն, լա՞վ ես տեղավորվել Նիկոլի հետույքում»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ովքե՞ր «փախան» պատերազմից․ Գեղամ Մանուկյանը փաստաթղթեր ներկայացրեց (video) Արցախցիների բնակապահովման խնդիրը շարունակում է մնալ օրակարգային. Մանե Թանդիլյան Աշոտ Երկաթին Նիկոլը փակի տակ է պահում, որ Սյունիքը հանձնի․ գնդապետ Հովհաննիսյան (video) «Հրապարակ». Նոյեմբերյանի ավագանին դատախազության հրահանգը չի կատարել #ՈՒՂԻՂ․ «Լափելու ու ցրթելու կուսակցություն, շա՞տ եք վախեցած»․ Խաչիկ Մանուկյան (video) Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից` ըստ չինական NetEase պարբերականի Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է. «Փաստ» Խոշոր հրդեհ. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը վարչախմբի կանխամտածված սադրանքն էր․ «ՀայաՔվե» Երեխեքին տարել են ՔԿ, որ «մշակե՞ն», ճնշե՞ն, ինչու՞ չեն թողնում պաշտպանները ներս մտնեն (video) Սա ի՞նչ վիճակ է․ ՔԿ-ի դռները փակ են, Փաշինյանի հետ վիճած երեխաների դեմ ոչինչ չունեն․ փաստաբաններ (video) Դպրոցականներին ձեռնաշղթաներով բերեցին քննչական․ մեղադրանք կառաջադրեն Խայտառակ խուզարկություն․ ինչ են փնտրել քննիչները՝ Դավիթի և Միքայելի տանը (video) Ինչ է պատմում Դավիթի և Միքայելի դասընկերը տղաների մասին․ ովքեր են իրականում իրենք (video) Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... Նիկոլի հերթական խաբկանքը․ ի՞նչ զորահանդես է սպասվում․ Իշխան Սաղաթելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am