Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Որքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխանություններն ավելի մեծ թափով են առաջնագիծ հանում իր ֆեյքային ու «բրգային» համակարգը: Ակնհայտ է, որ «մեկ կենտրոնից» տրված հրահանգով հարյուրավոր իրական ու ֆեյք «դեմքեր» մեծ թափով հեղեղել են սոցցանցերը՝ թիրախավորելով ընդդիմադիրներին: Ու հիմնական խնդիրը նույնիսկ դրանց քանակը չէ, այլ բովանդակությունը: Չէ, մեկնաբանությունների բովանդակությունը չէ, դրա մասին խոսք լինել չի կարող, այդտեղ ո՛չ բովանդակություն կա, ո՛չ մակարդակ, ո՛չ գրագիտություն:

Խոսքը կազմակերպված արշավի բովանդակության մասին է: Խոսքը զազրախոսության, անեծքաբանության, չարության ու ատելության քարոզի մասին է, որն այս իշխանությունը միշտ է կիրառել, իսկ այս փուլում ավելի ինտենսիվ է դարձրել: Ավելին, ինչը բավական վտանգավոր միտումներ է ի ցույց դնում, արդեն օգտվում են «հին զինանոցից», սկսել են ընդդիմադիր գործիչների «տապանաքարեր» կամ սև շրջանակի մեջ դրված նկարներ տարածել: Հիշում եք, չէ՞, Փաշինյանն իշխանության եկավ դագաղի կափարիչներ ու ծաղկեպսակներ ճոճելով:

Իսկ ինչո՞ւ է իշխանությունը նորից վերադառնում «հնին», մի՞թե վստահ են, որ դա նորից աշխատելու է: Հնարավոր է: Այդ ագրեսիվ դրսևորումները, կարծում ենք, առաջին հերթին Փաշինյանի ագրեսիվ աջակիցներին ավելի ոգևորելու համար են: Նրանց, որ անդադար սպառնում են բոլորին, հայհոյում, որ հաճույք են ստանում հայհոյախառն, անմակարդակ բառապաշարից, որ միշտ կոչ են անում դատել, սպանել, մորթել, քառատել, կախել: Այսինքն, մի կողմից՝ նրանց ակտիվացնում են սոցցանցերում, մյուս կողմից՝ ամեն ինչ անում, որ այդ մասսային չկորցնեն, որովհետև այլևս «տակը բան չի մնա»:

դիտվել է 188 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Լափելու ու ցրթելու կուսակցություն, շա՞տ եք վախեցած»․ Խաչիկ Մանուկյան (video) Ընտրություններից մեկ շաբաթ առաջ այս զորահանդեսն ակնհայտ է ինչ նպատակ ունի. Իշխան Սաղաթելյան Մինչև հունիսի 7-ը դուք դեռ շատ եք մոտիկից ճանաչելու Փաշինյանին. Ռուբեն Մխիթարյան Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև. Bloomberg ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից` ըստ չինական NetEase պարբերականի Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է. «Փաստ» Խոշոր հրդեհ. կրակի դեմ պայքարել են որդին ու հայրը. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպը վարչախմբի կանխամտածված սադրանքն էր․ «ՀայաՔվե» Երեխեքին տարել են ՔԿ, որ «մշակե՞ն», ճնշե՞ն, ինչու՞ չեն թողնում պաշտպանները ներս մտնեն (video) Սա ի՞նչ վիճակ է․ ՔԿ-ի դռները փակ են, Փաշինյանի հետ վիճած երեխաների դեմ ոչինչ չունեն․ փաստաբաններ (video) Դպրոցականներին ձեռնաշղթաներով բերեցին քննչական․ մեղադրանք կառաջադրեն Խայտառակ խուզարկություն․ ինչ են փնտրել քննիչները՝ Դավիթի և Միքայելի տանը (video) Ինչ է պատմում Դավիթի և Միքայելի դասընկերը տղաների մասին․ ովքեր են իրականում իրենք (video) Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... Նիկոլի հերթական խաբկանքը․ ի՞նչ զորահանդես է սպասվում․ Իշխան Սաղաթելյան (video) Տնտեսության ստվարացող խոցելի միտումները Ինչպես զբոսայգին դարձրին «մակուլատուրա». «Հետք» #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վրեժ է լուծում ջահել հայ տղերքից․ Աշոտիկը վկա»․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Իրական քաղաքականությունը միշտ ավելի բարդ է, քան գաղափարախոսական կարգախոսները. «Փաստ» Ford-ը հարվածել է ճանապարհին հայտնված խոշոր եղջերավոր անասունին, ապա բախվել ՎԱԶ 2121-ին Մանրամասներ․ Փաշինյանի հետ եկեղեցու միջադեպի մասնակից երեխաներից մեկի վիճակը վատացել է (video) Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ Երկվորյակ եղբայրներին այս պահին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն Լուսինե Բադալյանը թող գնա Դավիթի ու Միքայելի հետ զրուցի. իր «բոբիկ» վիճակից ամոթով հետ կգա (video) Կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 31-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am