Գեղարքունիքի մարզում ձյան տեղումների պատճառով այս գիշեր Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18-րդ կմ-ի մոտակայքում ձյան մեջ արգելափակված Opel Vectra եւ VAZ 2107 մակնիշի 2 մեքենաների վարորդներն ու ուղեւորները 2 ժամ անցկացրել են ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական ջոկատում: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:
Մեքենաների արգելափակման մասին ահազանգը ստացվել է ժամը 02:25-ին, արգելափակումից մեքենաները հանվել են 04:15-ին: Իսկ մինչ այդ, մեքենաներից 6 հոգի՝ 2 վարորդ ու 4 ուղեւոր, որոնք բոլորը չափահասներ են եղել, մնացել են փրկարարական ջոկատի մասնաշենքում:
Իսկ ավելի վաղ՝ ժամը 18:56-ին, ահազանգ է եղել, որ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ խաչ» կոչվող տարածքում արգելափակվել է ձյան մեջ, այս մեքենան արգելափակումից հանվել է 20:03-ին:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը