Խարգ կղզու գրավnւմը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ կարող է բարձրացնել․ իրանագետ
ԱՄՆ նախագահի հերթական սպառնալից գրառումը Պարսից ծոցում գտնվող իրանական Խարգ կղզին գրավելու մասին, եթե նույնիսկ տեղի ունենա, ապա, ըստ էության, ոչինչ չի փոխի Հորմուզի նեղուցի ճակատագրում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Մոտ 25 քառակուսի կիլոմետր տարածքով այս կղզու միջոցով է արտահանվում Իրանի նավթի առյուծի բաժինը, սակայն այդ նավթը, միևնույն է՝ պետք է անցնի Հորմուզի նեղուցով, որպեսզի մտնի միջազգային շուկա, իսկ նեղուցը կառավարվում է Իրանի կողմից։
Այնպես որ, բացի նման գործողության՝ ԱՄՆ-ի համար ռազմական ռիսկերից, կղզու գրավումը ոչ միայն չի իջեցնի նավթի համաշխարհային գները, այլ ընդհակառակը՝ նկատելիորեն կարող է բարձրացնել դրանք։ Հետեւաբար նման ճանապարհով գնալն այս պահին խոշոր հաշվով ստեղծելու է միայն էլ ավելի փակուղային իրավիճակ»,-գրել է նա։
