Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է
Վրաստանում էլեկտրաէներգիան թանկացել է 5 թեթրիի չափով։ Էլեկտրաէներգիայի ծախսի հաշվարկը բարձրացված սակագնով կսկսվի ապրիլի 1-ից։ Էլեկտրաէներգիայի գինը բարձրացել է և՛ Թբիլիսիում, և՛ տարածաշրջաններում։
Եթե մինչ այժմ Թբիլիսիում բնակվող բաժանորդներն ամսական օգտագործում էին 0-ից 101 կիլովատտ էլեկտրաէներգիա և մեկ կիլովատտի համար վճարում էին 15,041 թեթրի, ապա ապրիլի 1-ից սակագինը կբարձրանա մինչև 20,041 թեթրի։ 101-ից 301 կիլովատտ/ժամ, ներառյալ սպառողների համար, սակագինը 19,053 թեթրիից կդառնա 24,053 թեթրի, իսկ 301 կիլովատտից ավելի սպառողների համար սակագինը 23,537 թեթրիից կբարձրանա մինչև 28,537 թեթրի։
Նաև, Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորող ազգային հանձնաժողովի որոշմամբ՝ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա նաև կոմերցիոն հատվածի համար։ Ապրիլի 1-ից աճը կկազմի միջինը 5-6 թեթրի։ Մասնավորապես, կոմերցիոն հատվածի համար 110-35 կՎ լարման սակագինը 25,267-ից ավելացել է 5,055 թեթրիով և դարձել 30,322 թեթրի։ 10-6-3,3 կՎ լարման դեպքում սակագինը 27,880-ի փոխարեն սահմանվել է 34,632 թեթրի։ 380-220 Վ լարման սակագինը, 28,961 թեթրիի փոխարեն, կկազմի 35,731 թեթրի։
Տարածաշրջաններում «Էփի Ջորջիա»-ի այն սպառողների համար, որոնք օգտագործում էին 0-ից 101 կիլովատտ էլեկտրաէներգիա, սակագինը 15,041 թեթրիից կդառնա 20,041 թեթրի, 101-ից 301 կիլովատտ/ժամ ներառյալ սպառողների համար՝ 19,053 թեթրիից կդառնա 24,053 թեթրի, իսկ 301 կիլովատտից ավելի սպառողների համար՝ 23,537 թեթրիից կբարձրանա մինչև 28,537 թեթրի։
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը պետք է կայացվեր դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, սակայն որոշման ընդունումը հետաձգել էր։
Այսօր լրացել է ժամանակավոր սակագնի գործողության ժամկետը։ Մինչ այժմ էլեկտրաէներգիայի սակագինը Թբիլիսիում տատանվում էր 15-ից 23 թեթրիի սահմաններում, իսկ տարածաշրջաններում՝ 14-ից 23 թեթրիի սահմաններում։
Aliq.ge
