Նա կարող էր առանց ոտքի մնալ. Դեշամը զայրացած է
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խիստ զայրացել է Կոլումբիայի ընտրանու դեմ ընկերական խաղում (3:1) կիսապաշտպան Մայքլ Օլիսեի նկատմամբ կիրառված կոպիտ սահանկումից։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
«Հարավամերիկյան թիմերը հայտնի են իրենց ինտենսիվ խաղով, բայց Օլիսեի դեմ այդ վերջին սահընկումը… Բարեբախտաբար, նա հասցրեց վեր թռչել, այլապես կարող էր առանց ոտքի մնալ։ VAR համակարգի բացակայությունը միայն նպաստում է նման դրվագներին։ Մնացած առումներով՝ այո՛, կա կիրք, կոշտ մրցակից, բարձր տեմպ։
Ես շատ էի զայրացել Օլիսեի դեմ այդ սահանկումից. այն կարող էր կոտրել նրա ոտքը։ Ագրեսիվությունը մի բան է, բայց սա արդեն չափազանցություն էր։ Ես ասացի պահեստային մրցավարին. «Մենք ամերիկյան ֆուտբոլ չենք խաղում»։ Հենց այդպես էլ ասացի մրցավարին, այստեղ նման հնարքների տեղ չէ»,- Դեշամի խոսքն է մեջբերում Footmercato-ն։
