ԱՄՆ-ին մնացել է խոցել շուրջ 3000 թիրախ Իրանում. Թրամփ
Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի 13 000 թիրախի, Վաշինգտոնին մնացել է խոցել մոտ 3000 թիրախ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մեզ մնացել է մոտ 3000 թիրախ: Մենք ռմբակոծել ենք 13 000 թիրախ, և կա դեռևս մի քանի հազար», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:
