Ադրբեջանի ՄԻՊ-ի նոր բարբաջանքը
Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան միջազգային հանրությունից պահանջել է 1918թ. իրադարձությունները ճանաչել որպես «ցեղասպանություն»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«1918 թվականի մարտ-ապրիլյան իրադարձությունների ժամանակ քաղաքացիական բնակչության սպանությունը իրենց ազգային և կրոնական պատկանելության համար և «ցեղասպանության» հանցագործությունները, ցավոք, մինչ օրս միջազգային մակարդակով «արդարացի» գնահատական չեն ստացել»:
Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների վերջին դեպքը տեղի է ունեցել 2023-ին, Արցախում։ Դրան նախորդել էր Արցախի Հանրապետության 9-ամսյա ամբողջական շրջափակումը, որն ուղեկցվել է մարդկանց առևանգումներով, ֆիզիկական և հոգեբանական հալածանքով, բնակչությանը մասսայական սովի հարկադրելով։
