25 օրվա ընթացքում չեն պատասխանում, ինքը նստում՝ լոփո-լոփո խոսում է. Սարուխանյանը ՄԻՊ-ին.ՀԺ

«Սասնա ծռեր» խմբավորման համակիրները և մի շարք քաղաքացիներ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ բողոքի ցույց էին անում՝ պահանջելով ՄԻՊ-ից բարձրացնել «Սասնա ծռեր»-ի հացադուլ հայտարարած երկու անդամներ Սմբատ Բարսեղյանի ու Արմեն Բիլյանի «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու պահանջը և լուծում տալ այդ հարցին: ՄԻՊ Արման Թաթոյանը մասնակիցներից մի քանիսին հրավիրեց կլոր սեղանի շուրջ բանակցելու: Բանակցության ամբողջ ընթացքը լարված անցավ, Արման Թաթոյանը անընդհատ շեշտը դնում էր այն հանգամանքի վրա, որ Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի առողջության համար շատ  քայլեր է ձեռնարկել, ինչին ի պատասխան հնչեց «դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, այլ ոչ թե առողջապահության նախարար» արտահայտությունը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ այս խոսակցության ընթացքում միայն մի բան է հասկանում, որ Մարդու իրավունքների պաշտպանի նպատակը ոչ թե օգնելն է, այլ մարդուն առողջ մահվան տանելը, և ինչպես Հաց բերողի դեպքում, այս դեպքում էլ ամեն ինչ դրան է գնում: Արման Թաթոյանը նշեց, որ գրություն է ուղարկել տեղափոխության հարցի համար, ինչին դեռ պատասխան չի ստացել: Այս անգամ էլ ներկաները պատասխանեցին՝ «փաստորեն ձեզ բանի տեղ չեն դնում»: Իսկ ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը ավելացրեց, «Դուք Մարդու իրավունքների պաշտպան եք, պետական աշխատող չեք, անկախ եք, հենց հիմա միացեք մեզ, դուրս գանք պայքարի»: Ցուցարարների պահանջը չբավարարվեց, ինչից հետո նրանք դուրս եկան Մաշտոցի պողոտա բողոքի երթի: Այդ ընթացքում հարցերին պատասխանեց ԱԻՄ անդամ Գագիկ Սարուխանյանը:Գրում է Հայկական ժամանակը: - Պարոն Սարուխանյան, ինչպե՞ս կբնութագրեք ՄԻՊ-ի հետ կլոր սեղանի շուրջ կայացած զրույցը: - Համենայն դեպս, ես ակնկալում էի հենց սա, ու սա էլ տեսա, որովհետև մեր երկրում չկա իշխանությունների թևերի անջատում, դատական իշխանություն, գործադիր, օրենսդիր: Դրանք նորմալ երկրներում տարանջատված են, իսկ ՄԻՊ-ը առաջին ընդդիմադիրն է, որպեսզի, եթե պետական որևիցե մի ատյանում մարդու իրավունքը խախտվի, առաջինը ինքը պետք է կանգնած լինի կողքին, ու անկախ նրանից՝ քաղաքացին բողոքել է, թե՝ ոչ: Քրեական օրենսգրքով որ նայում ենք, ասում են՝ դե բողոք չկա, գործ չենք հարուցում, իսկ եթե մարդ ես սպանում, անկախ նրանից՝ բողոք կա թե չկա, քրեական գործ հարուցվում է: Այստեղ գնում է մարդասպանության պրոցես, իսկ նա ընկնում է տառերի հետևից՝ ասելով, ես իմը կատարել եմ, գրությունս ուղարկել եմ: ՄԻՊ-ին գրությանը 25 օրվա ընթացքում չեն պատասխանում, ինքը նստում լոփո-լոփո խոսում է, թե այդպիսի ատյան չկա Հայաստանում, որ իմ գրությանը չպատասխանի: Հենա մարդը մեռնումա, 25 օր առաջ գրել ես ու չեն էլ պատասխանել: Այսինքն ես ինչ որ սպասում էի, այն էլ տեսա: - Այսինքն ակնկալիք չկա՞ր ՄԻՊ-ից, սա զուտ փո՞րձ էր: - Չէ, ուղղակի մենք անում ենք ամեն ինչ: Դեռ այդքան էլ անհույս չէ: Օրինակ, երեկվա դատավարությանը մի քանի ժամվա ընթացքում փաստաբանները, տղաները կողքից այնքան ասացին դատավորին, որ պատկերացրեք այդ անսասան դատարանը ասաց՝ լավ ես դատաքննության ավարտից հետո  կտամ մի գրություն, որ դատարանը դեմ չէ, որ տեղափոխեն: Մարդկային գործոնը, այնուամենայնիվ, աշխատեց: Ստրկամտությունը այնքան է խորացած մեր երկրում, որ հասարակ բանը ստանալու համար պետք է շատ ջանքեր գործադրել: Միգուցե մի տեղից մի բան ստացվի, մենք չէինք կարող նստել ու սպասել տղաների վախճանին, գոնե նամուսի կոչ պետք է անել, որ մեր գրպանից գումար են ստանում, գոնե ծառայեն իրենց նպատակին: - Փաստորեն կոնկրետ ՄԻՊ-ը չի՞ ծառայում իր նպատակներին: - Ոչ, մենք համենայն դեպս, բացի այս բոլոր պրոցեսներից, մենք հրապարակայնորեն ցույց ենք տալիս, որ տղաների զինված ապստամբությունը ինչ-որ տեղ տեղին էր, իրավունք ունեին փաստորեն էլի, հիմա իմ նյարդերը մի քիչ  ուժեղ են, ասում եմ՝ դե լավ, այս մեկն էլ փորձեմ: Մարդ էլ կլինի՝ կասի, ոչ էլ փորձեմ՝ սա է ձևը: Այս բոլոր պրոցեսները ապացույցն են այն բանի, որ երկիրը փտած է, և տղաները ուրիշ ճար չէին տեսնում: Հիմա, տեսեք, այստեղ հավաքված մարդիկ ճար տեսնում էին չէ՞, մտածում էին՝ գնանք ՄԻ գրասենյակ, միգուցե կարողանանք մի բան անել: Էն տղերքն էլ չէին տեսել ճար, գնացել էին միանգամից  ուժի գործադրման, սա է ամբողջ պրոցեսը: - Հիմա, եթե ՄԻՊ-ը այս հարցը չի լուծում, էլ ումի՞ց եք ինչ ակնկալում: - Պատկերացրեք սենց իրավիճակ. մարդը 9-րդ հարկի պատուհանից կախվել է, ասում է՝ ինձ գցում եմ, ինքը ծանր հոգեբանական վիճակում է, և ինչ պահանջ դնում է, ասում են՝ հա կատարում ենք: Նույն վիճակն է, մարդն ասում է՝ ես գնում եմ մեռնելու, կատարիր, հոգեբանական այնպիսի մի դրսևորման մեջ է, որ գնում է դրան, նրանք պարտավոր են ուղղակի թեկուզ օրենք խախտելով՝ տեղափոխել մարդուն: Սա դիտավորյալ են անում, որպեսզի նշեն այսօրվա գործող հանցավոր ռեժիմի  անսասանությունը, որ իրենց դեմ խաղ չկա, սա միայն այդ դրսևորումն է, ուրիշ ոչինչ: Եվ բնավ իրենց չի հետաքրքում՝ դրա դիմաց մարդիկ կմահանա՞ն, թե՞ ոչ: Երկրի կեսը փախել, գնացել է, կեսն էլ տեղում կմեռնի, իրենց հետաքրքիր չի: - Ուզում եք ասել, ՄԻՊ-ը ենթակա՞ է իշխանությանը: - Միանշանակ, ոնց կարող է ՄԻՊ-ը ենթակա չլինել, եթե ԱԺ մեծամասնությունը իշխող կուսակցության ձայներով է անցնում, այսինքն իրենք նշանակում են իրենց համար պաշտոնյա, ու ասում են՝ տղա ջան, ռոճիկդ կստանաս, կգնաս երկրները կտեսնես, կզարգանաս, վաղը մյուս օրն էլ տեսնենք, կարող է ավելի բարձր պաշտոնի տանենք, բայց հետևիր, որ նորմալ լինի: - Այսինքն այս ամբողջ խոսակցությունը, ինչ որ ներսում եղավ, ուղղակի խոսակցությո՞ւն էր, և գործնական առումով ոչինչ չէ՞ր ներկայացնում իրենից: - Դուք տեսաք, յուրաքանչյուր հարցադրմանը ինքը կոկիկ պատասխանում էր, ես այսինչ թվականին գրությունը գրել եմ, ինձնից կախված ամեն ինչ արել եմ: Դու նրա համար ես, որ անես անհնարինը, այսինքն՝ մարդու կյանք փրկես:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել․ Ազիզյան Բարձրագույն դատական խորհուրդն անընդունելի հայտարարություն է արել. Մելիքյան Բոլորին ասեմ՝ ես դաշինք չեմ կազմելու, թող գան «Նոյան տապան»-ի նման կլինի. Գագիկ Ծառուկյա Ղարաբաղյան շարժումը պայքար էր ոչ միայն Արցախի ազատագրման, այլև ազատության ու արժանապատվության համար․ Զուրաբյան Արցախյան շարժումը շարունակվում է. Արտակ Բեգլարյան Պատրաստ ենք զորք ուղարկել Գազա. Ֆիդան Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել «Սա Թրամփի հարցը չէ, սա մեր քաղաքական ղեկավարության բանակցային ունակությունների բացակայության հարցն է». Տաթև Հայրապետյան Երևանում խոշորամաշտաբ խուզարկություններ են ընթանում 40 հասցեներում Իշխանության առաջնահերթությունը ոչ թե քաղաքացին, այլ սեփական աթոռն է․ Քրիստինե Վարդանյան Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի առումով իշխանության տերը Նիկոլ Փաշինյանն է, իսկ դրության տերը՝ Գարեգին Երկրորդը. քաղաքագետ Ադրբեջանի քաղաքական և տնտեսական ազդեցությունը`Թուրքիայի վրա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցնում է Իրան-ԱՄՆ բախումը շատ հավանական է դառնում. Վարուժան Գեղամյան Ռուսական կողմը հաստատել է իր աջակցությունը Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար կձեռնարկենք նաև անդրսահմանային քայլեր. Էրդողան Ադրբեջանական «դեմոկրատիան» հասավ Վաշինգտոն Հայաստանի դատավորներն իրենց օժտել են կաթողիկոսական իշխանությամբ. Տեր Մաղաքիա Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում. Արաղչի Թուրքիայում ձերբակալել են գերմանական Deutsche Welle-ի լրագրողին ՖԻՖԱ-ն պատրաստվում է փոխել ֆուտբոլի կանոնները Վինիսիուսի սկանդալից հետո Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս․ թուրք նախարար
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am