Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ
Իրանում պատմամշակութային ժառանգության 131 օբյեկտ, այդ թվում՝ համաշխարհային նշանակության, վնասվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի մշակույթի նախարարությանը:
«Վնասված պատմական օբյեկտների թիվը ավելացել է՝ հասնելով 131-ի։ Սա վկայում է վնասների աճող մասշտաբների և մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային հանրության անհապաղ միջամտության ու ուշադրության անհրաժեշտության մասին»,- գրված է հաղորդագրության մեջ։
Վնասվել են Իրանի 64 զբոսաշրջային օբյեկտ, ներառյալ հյուրանոցներ, սպասարկման և կենցաղային համալիրներ, զբոսաշրջային գործակալություններ և հանրային սննդի ձեռնարկություններ 10 նահանգներում։ Մշակույթի նախարարությունը նաև հայտարարել է, որ վնասվել է Իրանի 50 թանգարան, այդ թվում՝ Սաադաբադ պալատական համալիրի 14 թանգարանները և Գոլեստան պալատի համալիրի մեջ մտնող 7 թանգարանները։
