Ձերբակալվածները երկվորյակ եղբայրներ են, ավագ դպրոցի աշակերտներ
Երեկ Նիկոլ Փաշինյանը հերթական սադրանքին է դիմել: Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի թիկնապահները նախ քաշքշել էին մի երիտասարդի, որն ասել էր. «Ըտենց ինձ չնայես»։ Դրանից հետո ոստիկաններն ուժով երկու քաղաքացու էին բերման ենթարկել եկեղեցու տարածքից։ Մեր տեղեկություններով՝ նրանք զույգ եղբայրներ են, որոնք ամիսներ առաջ են չափահաս դարձել, ընդամենը 18 տարեկան են: Սովորում են ավագ դպրոցում՝ գերազանց առաջադիմությամբ:
Մեր աղբյուրի խոսքով՝ Դավիթ և Միքայել Մինասյանները տան միակ երեխաներն են: Դավիթը վերջերս է ենթարկվել ծանր վիրահատական միջամտության:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ էլ Ազգային ժողովի դիմաց Ալեն Սիմոնյանն էր սադրել մի քաղաքացու, ինչի արդյունքում փոխադարձ հայհոյանքներ էին հնչել և այժմ քաղաքացին կանգնած է դատարանի առաջ:
