Կոչ ենք անում ակտիվորեն աջակցել մեր գաղափարներին մոտ ընդդիմադիր քաղաքական ուժերին

ԱԺՄ-ի հայտարարությունն առաջիկա ընտրությունների վերաբերյալ


Առջևում հերթական ընտրություններն են, որոնք այնուամենայնիվ հերթական չեն իրենց նշանակությամբ։ Այս տեսանկյունից մտահոգիչ է, որ ընդդիմության գործելակերպը նման է սովորական ընտրություններին մասնակցելուն։ Իսկ թե ինչ է նշանակում գնալ սովորական ընտրությունների, մենք դա արդեն տեսել ենք։

Մեր կուսակցությունն առաջարկել է, թե ինչպես է ճիշտ այս ընտրություններում ընդդիմության մասնակցությունը․ ընտրություններին գնալ 2-3 քաղաքական ուժերով՝ ունենալով մեկ միասնական մանիֆեստ գաղափարների և գործելակերպի վերաբերյալ, որը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի կործանարար պրոյեկտի հակակշիռը:
Այս իշխանությունն արդեն սպառված է։ Բայց եթե ընտրությունների հետևանքով նորից վերարտադրվի, ապա մենք հետզհետե կորցնելու ենք մեր ինքնության ձողերը, մեր կամքը և զրկվելու ենք բարեկեցիկ, ազատ, ապահով և հպարտորեն առաջ գնացող անկախ պետություն ունենալու հնարավորությունից, որի բոլոր նախնական պայմանները կան։

Իշխանությունների դեմ պայքարում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք մեր ժողովրդին առաջարկում են այս խորը փոսից դուրս գալու տարբեր ճանապարհներ և փորձում կանխել ներկա իշխանությունների վերարտադրության հնարավորությունը։ Մենք այդ պայքարի մեջ ենք եղել և կանք՝ օգնելով և աջակցելով այդ քաղաքական ուժերին։

Այժմ շատ կարևոր է, որպեսզի ընտրությունների ժամանակ տեղի չունենա ձայների փոշիացում, և ամբողջ ժողովուրդը մասնակցի ընտրություններին։

Մեր բաժին առաքելությունն այս ընտրություններում մենք տեսնում ենք ոչ թե մեր կուսակցությամբ առանձին մասնակցելու կամ արդեն ձևավորված անցողիկ քաղաքական ուժերից որևէ մեկին միանալու ձևաչափով, այլ այդ ուժերին օգնելով իրականացնելու իրենց ծրագրերը, այն է՝ դուրս բերել Հայաստանը դեպի զարգացման ուղի։

Կոչ ենք անում մեր կուսակցության անդամներին ու համակիրներին ակտիվորեն աջակցել ընդդիմադիր այն քաղաքական ուժերին, որոնք իրենց գաղափարներով մոտ են մեր գաղափարներին՝ անկախություն, ինքնիշխանություն, պաշտպանություն, Արցախյան հարց, երկրի ներքին կյանքի կազմակերպման հարցեր, հայկական պետության համակարգված աշխատանք համաշխարհային հայկական կառույցների հետ և այլն։ Այդ գաղափարների համար մենք պայքարել ենք տասնյակ տարիներ։
Ընդդիմության հաղթանակը հնարավոր է։
Անկախ ընտրությունների արդյունքներից՝ ԱԺՄ-ն շարունակելու է պայքարել իր գաղափարների իրագործման համար։

Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ
Վազգեն Մանուկյան

 

դիտվել է 318 անգամ
Լրահոս
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Փնտրվում է ժողովրդավարության պաշտպան. «Փաստ» Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ տուժածներ կան Լսի՛ր Նիկոլ, քեզ ատում է ողջ հայ ժողովուրդը, դու ներում չես ունենալու․ Արմեն Աշոտյան (video) ՇՏԱՊ․ Երկվորյակ եղբայրներին խայտառակ մեղադրանք են ուզում առաջադրել, Նիկո՛լ, վերջ տուր․ Զոհրաբյան (video) Ինձ պետք չի էդ 10․000 դրամ ողորմությունը․ թոշակառու (video) Նիկո՛լ, բոլոր ավտոբուսները տանելու են դեպի Եռաբլուր, դեպի մահ, քանի դու կաս․ Անժելա Թովմասյան (video) Հիմա բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը երեկ մտել եկեղեցի՝ հատուկ սադրանքի․ Նաիրա Զոհրաբյան (video) «Թազա խայտառակ հոդված են ուզում դնել տղերքի վրա»․ Ռուբեն Մելիքյանը՝ եկեղեցու միջադեպի մասին (video) «Ալեն Սիմոնյանը, Փաշինյանի հետ միասին, Թալեաթ Փաշայի հետնորդն են»․ քաղաքացի (video) Երևանի աղբն ու ՔՊ-ն մնացել են փողոցում․ ավագանու անդամ Արշակ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլի սադրանքը խայտառակ ձևով տապալվեց․ երկրորդ պլանը չի աշխատի․ Հայկ Նահապետյան (video) Վա՜յ, 10․000-ը շատ-շատ ա, չգիտենք՝ ոնց ենք ծախսելու․ ինչպես են քաղաքցիները հեգնում Փաշինյանին (video) Նոր կադրեր` ինչպես են ոստիկանները մի քանի շարք կազմած տանում եկեղեցու միջադեպի մասնակցին (video) Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Opel»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան տուժածներ #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, չհամարձակվես «ուտել» այս եղբայրներին․ Նաիրա Զոհրաբյան (video) Աբաջյանի պապիկ 2 օպերացիա Տեղումները կշարունակվեն Թոշակառուն խայտառակեց Փաշինյանին․ «Ժողովրդի կաշին ու ոսկորն ա մնացել, մենք էլ ենք ուզում միս ուտենք» (video) Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Ավելի քան 100 միլիոն ամերիկացի համոզված է, որ իր կենդանության օրոք ականատես կլինի աշխարհի վերջին․ The Hill «Նիկո՛լ, այ սատանա՛, դու քո գերեզմանը փորեցիր». Ասատրյան Դոն Պիպո (video) Ինչու՞ մինչև հիմա նախագահ չե՛ք, պահանջում եմ՝ վերադարձե՛ք․ քաղաքացին՝ Քոչարյանին (video) Իրանում կախաղան են բարձրացրել հունվարյան զանգվածային անկարգությունների երկու կազմակերպիչներին․ Tasnim Հերթական անհանգիստ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am