ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության գլխավոր և Երևանի քաղաքի վարչությունների ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում, Քննչական կոմիտեի հետ համագործակցությամբ, մարտի 26-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել Քանաքեռում ապրող 55-ամյա տղամարդու բնակության վայրում։
Տանը հայտնաբերվել են կանեփի սերմեր, մեթադոնային լուծույթի նմանվող թափանցիկ հեղուկով երկու տարա, ապակյա սրվակներ՝ ընդհանուր 150 միլիգրամ մարիխուանայի յուղի նմանվող զանգվածով, ինչպես նաև մարիխուանայի նմանվող զանգվածով 10 փաթեթ՝ ընդհանուր 132 գրամ քաշով։
Տան հետնամասում գտնվող շինությունում առկա էր ջերմոց՝ կահավորված բույսերի աճեցման համար նախատեսված օդափոխության և լուսավորության համակարգերով, որտեղ կար կանեփի 13 բույս։ Նույն շինությունում հայտնաբերվել է նաև կանեփի ևս 4 բույս, 10 փաթեթ՝ լցված ավելի քան մեկ կիլոգրամ մարիխուանայի նմանվող զանգվածով, շագանակագույն «Շոկո» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներով երկու տարա՝ ընդհանուր 81 գրամ քաշով, ինչպես նաև 11 գրամ կոկաինի նմանվող փոշենման զանգված։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից