1910 թվականին Ալեքսանդր Մանթաշովի նվիրատվությամբ կառուցված կաթողիկոսական նստավայրի վերանորոգման մեկնարկը տրվեց 2010 թվականին ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Կարպետյան ընտանիքի շնորհիվ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։
«Էջմիածնի կաթողիկոսական վեհարանի վերակառուցման և կից հանդիսությունների սրահի կառուցման համար բարերար Սամվել Կարապետյանը 25 մլն դոլար նվիրաբերեց։ Մեծածավալ վերանորոգման աշխատանքները տևեցին 9 տարի։ 2019 թ. սեպտեմբերին տեղի ունեցավ հիմնանորոգված Վեհարանի, Հայրապետաց մատուռի և նորակառույց հանդիսությունների սրահի բացման հանդիսավոր արարողությունը։
Վեհարանը նվիրական է ոչ միայն որպես համայն հայության հոգևոր կենտրոնի գահանիստ։ Այստեղ են ապաստանել 1915 թվականի Ցեղասպանությունից փրկված որբերն ու գաղթականները։ Այդ շրջանում այն ծառայել է նաև որպես զինվորական հիվանդանոց ու զինանոց: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, բռնագրավվում է նաև Վեհարանը:
1957 թվականին Վազգեն Առաջին Կաթողիկոսին հաջողվում է շենքը վերադարձնել Եկեղեցուն և բարեկարգել։ Այդ շրջանից հետո Վեհարանի շենքը չէր նորոգվել։
Սամվել Կարապետյանին Հայոց Եկեղեցուն մատուցած բացառիկ ծառայությունների համար շնորհվում է «Սուրբ Էջմիածնի ասպետ» պատվո բարձրագույն շքանշանը: Ի հիշատակ այս իրադարձության, բարերարին հանձնվում է նաև Վեհարանի թանգարանում ցուցադրվող Ոսկե Խաչի մանրակերտը», – մանրամասնում են կուսակցությունից։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից