Մի կին բարկացած դժգոհեց Արսեն Թորոսյանից

Քաղաքացիները, օգտվելով Փաշինյանի քարոզարշավից, մոտենում են իրենց խնդիրներով։ Մի տղամարդ դիմել է որդու բնակարանային հարցով, իսկ մի կին, մատ թափ տալով Արսեն Թորոսյանի ուղղությամբ, բարձրաձայնել է առողջապահական խնդիր։

«Երեք տղա ունեմ, որոնցից մեկը 44-օրյա պատերազմի մասնակից է։ Մի խնդրանք ունեմ՝ թեկուզ պաշտպանության նախարարության միջոցով լուծվի բնակարանային հարցը։ Ծանրաբեռնված ընտանիք ենք, մեզ վարկ չեն տրամադրում, որպեսզի կարողանանք բնակարան ձեռք բերել։ Բնակարանների գները բարձր են»,- նշել է քաղաքացին։

Քաղաքացին հավելել է, որ ունի մեծ ընտանիք և բիզնեսի համար վերցրած վարկ, ինչի պատճառով որդին չի կարողանում հիպոթեքային վարկ ստանալ․ նրան համարում են ծանրաբեռնված։ Նրա խոսքով՝ որդին զինծառայող է։

Փաշինյանը պատասխանել է, որ նման նամակները վերահասցեավորում են համապատասխան կառույցներին, սակայն եթե քաղաքացին չի կատարում վարկային պարտավորությունները, իրենք չեն կարող նրա փոխարեն պատասխանատվություն կրել։ Քաղաքացին խնդրել է ընդունել որոշում, որից կկարողանա օգտվել իր զինվորական որդին։ Փաշինյանը խոստացել է հարցով հետաքրքրվել, եթե քաղաքացին տրամադրի անձնական տվյալները։

Մի այլ կին էլ բողոքել է առողջապահական ոլորտից՝ դժգոհության որպես աղբյուր մատնանշելով Արսեն Թորոսյանին։ Մատ թափ տալով նրա ուղղությամբ կինն ասել է, որ նա չպետք է լինի նախարար։

Փաշինյանը հետաքրքրվել է խնդրի էությամբ, ինչին կինը պատասխանել է, որ թիվ 19 պոլիկլինիկայում կեղծել են իր բնակության հասցեն և որդու հիվանդության ախտորոշումը։ Նրա խոսքով՝ միջազգային ֆինանսական աջակցությունը, որը նախատեսված էր իր որդու և աղջկա համար, պոլիկլինիկայում կեղծիքով յուրացվել է։

«Կարո՞ղ եք արդյոք մի բան անել։ Տղայիս մի աչքը չի տեսնում, մյուսն էլ կուրանում է։ Ասում եմ՝ տվեք իր ախտորոշումը, թիվ 19 պոլիկլինիկայում ասում են՝ խուլ-համրություն, բայց նա երեք տարեկանից հոգեբույժի հսկողության տակ է եղել։ Ես նրա օրինական ներկայացուցիչն եմ, բայց այդ տվյալները չեն ցույց տալիս, որովհետև դեղեր են ստանում։ Քննիչից ու դատախազությունից նույնպես մերժում եմ ստանում»,- ասել է կինը։

Նա տեղում դիմել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք տեղյա՞կ է խնդրից։ Կինը, մեղադրելով թիվ 19 պոլիկլինիկային մի քանի ամբուլատոր քարտ պահելու և դեղերը յուրացնելու մեջ, ընդգծել է, որ իրեն ոչ մի տեղ չեն հավատում՝ ոչ դատախազությունում, ոչ ոստիկանությունում։

«Ես ամիսը 25,000 դրամի դեղեր եմ գնում։ Ամուսինս Ձեզ նամակ է փոխանցել, Դուք ցույց եք տվել, որ ստացել եք, բայց ոչ մի գործ չի արվել»,- ասել է կինը Փաշինյանին։

Անահիտ Ավանեսյանը, վերցնելով տիկնոջ տվյալները, խոստացել է հետաքրքրվել խնդրով։

pastinfo.am

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում շտապօգնության աշխատակիցներ են զոհվել Զելենսկին Կատարում է Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բեյրութի բնակելի շենքի վրա Իրաքի օդային տարածքը թռիչքների համար չի վերաբացվի մինչև ամսվա վերջ Իսրայելի ռազմաօդային ուժերի շուրջ 50 կործանիչ ռմբակոծել են Իրանի զենքի արտադրության գործարանները․ ՑԱԽԱԼ Խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն․ Փեզեշքիան Մի կին բարկացած դժգոհեց Արսեն Թորոսյանից Հորմուզի նեղուցում մոտ 20 000 նավաստի է մնացել․ CNN Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են․ Քեռյան «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Շուկան կաթվածահար է արվել․ Ղալիբաֆ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի վրա առաջին անգամ հարձակում գործելու մասին Հայտնի է Հայաստան-Բելառուս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Չե՛մ ուզում «քարտեզը», ահի ու սարսափի մեջ եք պահում մեզ, որ ասում եք՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի» (video) «Նիկո՛լ, փախածը կնիկդա, որ վրիցդ փախավ»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Միքայելյան Սասու՛ն, չմտածես՝ ամեն առավոտ-երեկո քեզ մարդիկ արքայավայել օրհնում են․ Վահե Մովսիսյան (video) «Արա՛, այ սուտասան, դե դուրս արի էդ 10 հազար հոգովդ․ մոռացա՞ր՝ ուր էիր փախել»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Փաշինյա՛ն, սուտ ես ասում․․․ դե բացահայտիր՝ քեզ ինչ է զեկուցել ԱԱԾ-ն»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Քաղաքացին հունից դուրս եկավ և սկսեց գոռգոռալ Փաշինյանի դիմաց (video) Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն Ալեն Սիմոնյա՛ն, «շնիկներիդ» հավաքի և ուշադիր լսե՛ք․ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյան (video) Իրանը Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազայում վառելիքային տանկեր է ոչնչացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am