Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են․ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իրանի դեմ ԱՄՆ/Իսրայել դաշինքի սանձազերծած պատերազմից անցել է մոտ երեք շաբաթից էլ ավելի և արդեն երևում են ակնհայտ իրողություններ, որոնք ամերիկյան ստրատեգները չկանխատեսեցին: Առաջին — տապալվեց Մերձավոր Արևելքում նախկինում փորձված և հաջողությամբ ավարտված սցենարը: Եկանք, հրթիռակոծեցինք, ղեկավարությանը ոչնչացրինք, երկրում ոտքի հանեցինք հակաիշխանական/կրոնական/էթնիկ/սեպարատիստական ուժերին, կազմավորեցինք լոյալ/հնազանդ իշխանություն և փառքով ավարտեցինք: Այս սցենարը իրագործվեց Իրաքում, Լիբիայում, կարելի ասել նաև ժամանակային ավելի մեծ ժամանակահատվածում նաև Սիրիայում: Երկրորդ — Իրանը հռթիռակոծվեց, կորցրեց իր առաջնորդներին, բայց ցույց տվեց պետական կառավարման չտեսնված ճկունություն: Սպանված ռազմաքաղաքական ղեկավարներիը փոխարինվում են նորերով վայրկյանների ընթացքում: Նույնիսկ դժվար է ասել, թե հիմա ով է Իրանի կառավարման բուրգի գլուխը: Երրորդ — տարածաշրջանի բոլոր պետությունները բացահայտ կամ թաքուն դժկամությամբ են վերաբերվում ահռելի կորուստների հանգեցնող պատերազմին: Չորրորդ — Իրանի դեմ հաղթանակով Թրամփը հավանաբար ցանկանում էր նաև հարվածել Ռուսաստանի և Չինաստանի դիրքերին, կրճատել նրանց ազդեցության և շահերի գոտիները: Սա նույնպես չի ստացվում: Հինգերորդ — Իրանի դեմ պատերազմում են երկու միջուկային պետություն: Նրանց ռազմական կարողությունները հարյուրապատիկ անգամ ավելին են: Պակաս է ցամաքային գործողության հնարավորությունը, Իրաքի սցենարը Բաղդադի գրավման նմանությամբ անհավանական է: Այս հանգամանքը մեծացնում է միջուկային հարվածների հավանականությունը, որը հուժկու հակաամերիկյան տրամադրություններ է գեներացնուն ամբողջ աշխարհում, նաև ԱՄՆ դաշնակիցների շրջանում: Վեցերորդ — Իրանը հսկայական կորուստներ է կրում, մարդկային, նյութական և այլն: Դրան հակառակ շատ արդյունավետ օգտագործում է հակառակորդին խեղճացնելու հզոր լծակը՝ Հորմուզի նեղուցը: Վաշինգթոնում չգիտեն այս հարցի լուծման տարբերակները: Օգտվում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, որոնց նավերը անխոչնդոտ երթևեկում են նեղուցով: Եվ վերջինը. յոթերորդ — ԱՄՆ ռազմավարական երկու գլխավոր դաշնակիցները Թուրքիան և Սաուդյան Արաբիան բավականին պասիվ, սպասողական և իներտ դիրքորոշում են որդեգրել: Իրանի անկումը կարող է իսրայելական հեգեմոնիայի հիմք ստեղծել, որն անցանկալի իրողություն կլինի նրանց համար: Բոլոր առումներով Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում շտապօգնության աշխատակիցներ են զոհվել Զելենսկին Կատարում է Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարձակվել է Բեյրութի բնակելի շենքի վրա Իրաքի օդային տարածքը թռիչքների համար չի վերաբացվի մինչև ամսվա վերջ Իսրայելի ռազմաօդային ուժերի շուրջ 50 կործանիչ ռմբակոծել են Իրանի զենքի արտադրության գործարանները․ ՑԱԽԱԼ Խիստ հակահարված կտանք, եթե մեր ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախավորվեն․ Փեզեշքիան Մի կին բարկացած դժգոհեց Արսեն Թորոսյանից Հորմուզի նեղուցում մոտ 20 000 նավաստի է մնացել․ CNN Հարավային Կովկասի պետությունները նույնպես հնարավոր զարգացումների հետևանքների կրողներ են․ Քեռյան «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Շուկան կաթվածահար է արվել․ Ղալիբաֆ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վեճը վերածվել է ծեծկռտուքի Եմենի հութիները հայտարարել են Իսրայելի վրա առաջին անգամ հարձակում գործելու մասին Հայտնի է Հայաստան-Բելառուս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Չե՛մ ուզում «քարտեզը», ահի ու սարսափի մեջ եք պահում մեզ, որ ասում եք՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի» (video) «Նիկո՛լ, փախածը կնիկդա, որ վրիցդ փախավ»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Միքայելյան Սասու՛ն, չմտածես՝ ամեն առավոտ-երեկո քեզ մարդիկ արքայավայել օրհնում են․ Վահե Մովսիսյան (video) «Արա՛, այ սուտասան, դե դուրս արի էդ 10 հազար հոգովդ․ մոռացա՞ր՝ ուր էիր փախել»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) «Փաշինյա՛ն, սուտ ես ասում․․․ դե բացահայտիր՝ քեզ ինչ է զեկուցել ԱԱԾ-ն»․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Քաղաքացին հունից դուրս եկավ և սկսեց գոռգոռալ Փաշինյանի դիմաց (video) Իրանում հրթիռակոծությունների հետևանքով հայ է զոհվել. Կիլիկիո կաթողիկոսություն Ալեն Սիմոնյա՛ն, «շնիկներիդ» հավաքի և ուշադիր լսե՛ք․ պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյան (video) Իրանը Սաուդյան Արաբիայի ամերիկյան բազայում վառելիքային տանկեր է ոչնչացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am