Մարտի 10-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցի 2/1 հասցեում գործող Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում ուսանողների միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները ստացված տեղեկություներ իրացնելիս պարզել են, որ մի խումբ ուսանողների միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի և վերջիններս կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, հարվածներ հասցրել միմյանց ինչի հետևանքով ուսանողներից մեկը, Երևանի բնակիչ 16-ամյա Ս․ Խ․-ն ստացել է մարմնական վնասվածք։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ծեծկռտուքի մասնակիցներ են նաև Լոռու մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Գ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 16-ամյա Է․ Թ․-ն և Երևանի բնակիչ 15-ամյա Ա․ Հ․-ն․ ովքեր Երևանի տարբեր հասցեներից հայտնաբերվել և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից