ՀՀ տարածքում փակ ճանապարհ կա
Մարտի 28-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Գորայքից դեպի «Զանգեր» ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի, Սևանի, Ճամբարակի, Արարատի, Արթիկի, Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից․
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
