Ովքեր են կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
3 անձ հայտնաբերվել և ներկայացվել են նախաքննական մարմին, որոնք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ: Հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ նախաձեռնվել է քրեական վարույթ «Կանազ» մշակույթի տան հրդեհի դեպքի առթիվ:
