Քննարկում են Սիրիայի հարցը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 4-ին հեռախոսային զրույցի ընթացքում կքննարկեն Սիրիայի իրավիճակը:
Reuters-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահը նախատեսում է Անգելա Մերկելի, Դեվիդ Քեմերոնի և Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել սիրիական հակամարտության զարգացումները:
