Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ

Ռուբեն Ռուբինյանը շատ է հուզվել օրերս տված իմ մի հարցազրույցից, որտեղ ասել էի․ «դու ո՞վ ես, որ լրագրողներից ֆինանսական հաշվետվություն պահանջես»։ Սույն արարածը, որի անձնական ՕԳԳ-ն, անգամ ՔՊ-ի ֆոնին, երկրի համար մոտ է զրոյին, իրենց կողմից անկառավարելի, իրենց քննադատող բոլոր լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն` հարցին հարցով է պատասխանում. իսկ ո՞վ է ձեզ ֆինանսավորում։

Ինքը, հիշեցնեմ, Հարկային տեսուչ չի, իրավապահ համակարգի աշխատող չի, գոնե քաղհասարակության ներկայացուցիչ չի, որ ասենք՝ հասարակությունը մեզնից հաշվետվություն է պահանջում, մենք էլ տրամադրենք տեղեկություններ մեր ֆինանսական շրջանառության մասին։

Բայց քանի որ սրանք տգետ են եւ օրենքներին չեն տիրապետում, ինչպես նաեւ իրենց իրավունքների եւ պարտականությունների շրջանակը չեն պատկերացնում, բայց բավարար չափով լկտի են ու լեզվանի, ստիպված եմ փոքրիկ լիկբեզ անել (դե, ինչ որ մեկը պե՞տք է սրանց անգրագիտությունը վերացնելուն ուղղված գործողություններ իրականացնի, թե ոչ)։ Նաեւ ստիպված եմ լիկբեզ անել, որ սրա նմաններին լսողները չմտածեն, թե «Հրապարակին» կարող են նեղել կամ՝ ինչ որ խախտումներ հայտնաբերել, կամ՝ մեր ֆինանսական շրջանառության մեջ մենք ինչ որ թաքցնելու բաներ ունենք, դրա համար են իր հարցերն անպատասխան մնում։

Հատուկ ԱԺ թերուս փոխխոսնակի եւ նրա ոչ այնքան գրագետ թիմակիցների համար մի վերջին անգամ ներկայացնում եմ լրատվամիջոցների եւ մասնավորապես՝ «Հրապարակի» գործունեության մի քանի մանրամասներ.

Ինչպես բոլոր լրատվամիջոցները, այնպես էլ «Հրապարակն» ամեն տարի իրենց էջերում բաց՝ բոլորին հասանելի սկզբունքով, հրապարակում են իրենց նախորդ տարվա ֆինանսական շրջանառությունը։ Ռուբինյան, եթե Նիկոլ Փաշինյանի հրահանգ- սմս-ներից բացի ուրիշ բան էլ կարդայիր` դրանք տեսած կլինեիր:

Բոլոր խմբագրություններն ունեն հաշվապահներ կամ հաշվապահական կազմակերպությունների հետ պայմանագրեր, մասնավորապես՝ մեր հաշվապահությունն իրականացնում է «Փարվանյան քընսալթինգ» փորձառու ընկերությունը՝ արդեն մոտ 10 տարի։

Ավելի բարեխիղճ հարկատու, քան «Հրապարակն» է՝ մեր երկրում երեւի քիչ կա։ Ընդամենը մեկ անգամ ենք 2 օրով ուշացրել հարկի վճարումը, ՊԵԿ-ն անմիջապես տուգանք է նշանակել, որը եւս վճարել ենք։

Հիմա Ռուբինյանին առավել հետաքրքրող մասը․ «Հրապարակը» 40-ից ավելի պայմանագրեր ունի՝ տարբեր տնտեսվարողների, այդ թվում` 6 բանկի հետ կնքած։ Մեր ֆինանսական միջոցները գոյանում են գովազդներից եւ օրինական կարգով կնքված պայմանագրերի հիման վրա վճարվող գումարներից։

Մենք պարտավոր չենք այդ պայմանագրերը ներկայացնել որեւէ մեկին, որովհետեւ պայմանագրային մյուս կողմերի համաձայնությունը պետք է ունենանք, բայց կարող ենք բացառություն անել իր՝ հայտնի Վարվառայի հետաքրքրասիրություն ունեցող Ռուբինյանի համար` եթե անձամբ գա մեր խմբագրություն, կարող ենք տալ` ծանոթանա դրանց, որ իր կենցաղային հետաքրքրությունը բավարարի։ Նաեւ ձեռքի հետ կլսի, թե ինչ են մտածում իր մասին մեր լրագրողները...

Եւ ամենակարեւորը․ Ռուբինյան, ակնաջիդ օղ արա․ «Հրապարակը» մեկ լումա անգամ ստվերային գումար չի ստանում որեւէ մեկից, ամբողջը փաստաթղթավորված է, բանկային փոխանցումներով իրականացվող, բոլոր աշխատողները` գրանցված։ Նախ, որովհետեւ մենք բարեխիղճ քաղաքացիներ ենք՝ ի տարբերություն ձեզ։ Երկրորդը՝ գիտենք, որ պատրվակ եք փնտրում «Հրապարակի» գլխին ինչ որ բան «սարքելու», ուստի կրկնակի ուշադիր ենք եւ զգույշ։

Ավելին ասեմ՝ մի ամիս առաջ իմ անձնական էջում հրապարակել եմ 2025 թվականին մեր վճարած ֆինանսական մուտքերի ու ելքերի աղյուսակը, որտեղից երեւում է, թե ինչքան շատ հարկ ենք վճարել պետությանը: Հրապարակել եմ, որ քեզ նման անիմաստ գոյություններն ափեղ-ցփեղ չխոսեն: Եւ այն, որ քեզ նմանները բարձր աշխատավարձ են ստանում, նաեւ «Հրապարակի» վճարած հարկերի հաշվին է: Վճարել ենք եւ վճարում ենք, փաստորեն, որ բարձր աշխատավարձեր ստանաք ու ոչ թե նորմալ իշխանություն լինեք, այլ 8 տարում մեր երկրի տարածքը կրճատեք, պատերազմներ ու արհավիրքներ բերեք, հիմա էլ հասարակությանը տեռորի ենթարկելով` փորձեք նորից վերընտրվել, իսկ ձեր բերած ավերածությունների մասին հարցեր տվող լրատվամիջոցների ներկայացուցիչներին էլ անպատիժ վիրավորեք։

Արմինե Օհանյան

hraparak.am

դիտվել է 183 անգամ
Լրահոս
Կապանի փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է․ ՆԳՆ Կարապետյանի գործի «հատորները» 135–ն են, դրանց ծանոթանալու համար տրվել էր 15 ժամ․ փաստաբան Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դու այսօր առավոտյան մի անելիք ունեիր․ ո՞նց եք հետո փողոցում քայելու»․ Ստեփանյան (video) Ալիևի հաշիվը փակելու ժամանակն է եկել․ Իսրայելը Արցախի գինն է պահանջում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տղավարի քեզ դրսևորի,տենց իրավիճակում չհայտնվես. Իսրայելյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Ալեն Սիմոնյա՛ն, դու ստիպված ես լսել․․․ Գևորգ Գևորգյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am