Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ

Ռազմաքաղաքական կաբինետի նիստում Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը Իսրայելի քաղաքական ղեկավարությանը տեղեկացրել է, որ բանակը ճգնաժամի առջև է կանգնած, քանի որ չունի բավարար մարդկային ռեսուրսներ՝ կառավարության կողմից իրեն հանձնարարվող աճող թվով առաջադրանքները կատարելու համար։

«Իսրայելի պաշտպանության բանակը փլուզվում է։ Ես ձեր առջև տասը կարմիր դրոշ եմ բարձրացնում։ Իսրայելի պաշտպանության բանակին այժմ անհրաժեշտ է զորակոչի մասին օրենք, պահեստազորի մասին օրենք և պարտադիր զորակոչը երկարաձգող օրենք։ Շուտով Իսրայելի պաշտպանության բանակը կկորցնի իր բնականոն պարտականությունները կատարելու ունակությունը, և պահեստազորի համակարգը կփլուզվի», - հայտարարել է Զամիրը։

Ըստ իսրայելական ռազմական փորձագետների, Զամիրը խնդիրները չի ուռճացրել, քանի որ այն վտանգները որ կան այդ երկրի առջև, տասնապատիկ մեծացել են, կապված այս պատերազմի հետ:

Ըստ կառավարական աղբյուրների, բանակի գլխավոր շտաբի պետը Նեթանյահուից պահանջել է զորակոչ անցկացնել՝ հավաքագրելով լրացուցիչ, ավելի քան 450 հազար մարդ:

Սակայն կառավարությունում կասկած են հայտնում, որ նման քանակի մարդ հնարավոր կլինի մոբիլիզացնել շատ կարճ ժամանակահատվածում:

Իսկ կառավարության աղբյուրները չեն թաքցնում, որ բանակի վերնախավն արդեն բացեիբաց է քննադատում այդ երկրի հատուկ ծառայության ղեկավարներին (Մոսադին), որ վերջիններս սխալ կանխատեսումներով են հանդես եկել Իրանի հնարավոր ներքին զարգացումների վերաբերյալ:

Իշխանության հավաստի աղբյուրները հայտնում են, որ ռազմական պաշտոնյաների մեծ մասը քննադատաբար է մոտենում հետախուզական գործակալության աշխատանքին, կարծելով, որ այն թերագնահատել է իրանական ռեժիմի դիմադրողականությունը: Նրանք կարծում են, որ Մոսսադը սպասում էր իշխանության ավելի արագ փլուզման Թեհրանում:

Ավելին, իսրայելական զինվորականների քննադատությանը միացել են նաև Մոսսադի նախկին ղեկավարը և նրա թիմակիցները, որոնք նշել են, թե դեմ են եղել Իրանի դեմ պատերազմին, քանի որ գետնի վրա գիտեին, որ Իրանում գոյություն չունի կրտիկական չափի հասնող ընդդիմադիր զանգված, որոնք ցանկանում են աջակցել Իսրայելին և ԱՄՆ-ին՝ իրենց երկրի դեմ գործողություններ սկսելու հարցում:

Ըստ Մոսսադի նախկին վերնախավի, որոնք ղեկավարում էին այդ կառույցը մինչև 2021 թվականը, Իրանում նույնիսկ քաղաքական համակարգի լեգիտիմության պակաս չկա, որը թույլ կտար այդ երկրում այնպիսի փոփոխությունների հասնել, որը հավասարազոր կլինեին 1979 թվականի հեղափոխությանը:

Ռազմական փորձագետների կարծիքով, վարչապետ Նեթանյահուի այդ քայլերը փաստացի լրջագույն վտանգի առջև են կանգնեցրել Իսրայելը, և եթե չլինի ԱՄՆ-ի կողմից լրացուցիչ մեծ աջակցությունը, ապա երկիրը կարող է կանգնել գոյաբանական խնդրի առաջ:

Հիշեցնենք նաև, որ Նեթանյահուի դեմ այս պահին կա երեք քրեական գործ, որոնք սառեցված են՝ հաշվի առնելով պատերազմական իրավիճակը:

Ավելին, ԱՄՆ-ի նախագահ Թրամփը խնդրել էր Իսրայելի նախագահից՝ Հերցեգից, չեղարկել Նեթանյահուի հանդեպ այդ գործերը, քանի որ դա կարող է վատ ազդել այդ երկրի ժողովուրդի բարոյահոգեբանական վիճակի վրա, սակայն վերջինս մերժել է Թրամփի այս առաջարկը, նշելով, որ ԱՄՆ-ի նախագահը չպիտի խառնվի Իսրայելի ներքին գործերի մեջ:

Փորձագետների կարծիքով՝ Նեթանյահուի այս կարգավիճակը լրացուցիչ դեր է խաղացել, որ վերջինս որոշում կայացնի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար:

Փորձագետների կարծիքով, այս քայլով Նաթանյահուն հույս է ունեցել ԱՄՆ-ի հետ միասին տապալել Իրանի ներկայիս «մոլլաների ռեժիմը», իսկ դրա դիմաց իսրայելական հանրությունը ավելի ներողամիտ կգտնվեր Նեթանյահուի քրեական գործերի նկատմամբ:

Այս ամենը մեզ կրկին հիշեցնում է, թե ինչքան նման են Իսրայելի, Հայաստանի, Ուկրաինայի իրավիճակները, երբ այդ երկրի ղեկավարները, իրենց անձնական խնդիրների պատճառով, իրենց երկրները գցում են կրակի մեջ:

Իսկ ինչո՞ւ է այդպես ստացվում, դա արդեն այլ խոսակցության հարց է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 241 անգամ
Լրահոս
Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ փորձագետ Մենք պարտավորություն չունենք պահպանելու ԵՄ պատժամիջոցները. Պապուաշվիլի Լեհաստանի վարչապետ Տուսկը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Դատավոր Գառնիկ Ստեփանյանն արդարացվել է․ «Փաստինֆո» Ռուբեն Ռուբինյան, դու պետք է մեզ հաշվետվություն տաս, ոչ թե մենք քեզ #ՀԻՄԱ․ «Զզվելի մթնոլորտին, վե՛րջ․․․ սփյուռքահայը ոչ մի խնդիր չի ունենալու Հայաստանում»․ Քոչարյան Թույլ մի՛ տվեք, որ մարդիկ,ովքեր ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել ՀՀ-ն, ձեզ սպառնան պատերազմով Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում MS NOW: Трамп уже «заскучал» от войны в Иране Ցանկացած մեկը, ով համարձակվում է չընդունել այն, ինչ սահմանում է Նիկոլ Փաշինյանը, դառնում է «փախած». Հակոբ Բադալյան Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դու այսօր առավոտյան մի անելիք ունեիր․ ո՞նց եք հետո փողոցում քայելու»․ Ստեփանյան (video) Ալիևի հաշիվը փակելու ժամանակն է եկել․ Իսրայելը Արցախի գինն է պահանջում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տղավարի քեզ դրսևորի,տենց իրավիճակում չհայտնվես. Իսրայելյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Ալեն Սիմոնյա՛ն, դու ստիպված ես լսել․․․ Գևորգ Գևորգյան (video) Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Անանյան ՇՏԱՊ․ Գեղարքունիքից նոր տարածքներ է հանձնում․ ի՞նչ ազդանշան է փոխանցել երեկ Փաշինյանը․ Դիլբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am