«Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին. Անուշ Պողոսյան
2024 թվականին չիրականացված ծրագիրը՝ (որը ժամանակին կանգնեցվեց նաև հանրային ճնշման և մեր պայքարի արդյունքում), այսօր նորից է վերադարձել՝ նույն տրամաբանությամբ, նույն վտանգներով։
e-draft համակարգում շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝
30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա ընդամենը 9-ը։
Հիմնավորումը՞
Պարզ ու ցնցող․
. «Կառավարման, վերահսկողության, դեղորայքի ապահովման և որակյալ ծառայությունների կազմակերպման խնդիրներ կան»
Թարգմանեմ պարզ լեզվով՝
չենք կարողանում կառավարել → ուրեմն փակենք։
Սա առողջապահական բարեփոխում չէ։
Սա համակարգի ձախողման օրինականացում է։
Իսկ հետևանքը՞
ՀԵՏԵՎԱՆՔԸ ԿՐԵԼՈՒ Է ԳՅՈՒՂԱՑԻՆ․․
Սա «ապագա» չէ։
Սա կենտրոնացման անվան տակ գյուղական առողջապահության փլուզում է։
Հ․Գ․ Չեք կարողանում կառավարել՝ քանդում եք. սա է ձեր «ԱՊԱԳԱՆ»
