Սերժ Սարգսյանը ցրեց իշխանությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի նստավայրում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանրային եւ փորձագիտական ուշադրության առանցքում հայտնվեցին ոչ թե գնաճի վերաբերյալ Սարգսյանի հայտարարությունները, այլ նրա խոսքը՝ «տարվա երկրորդ կեսին» սոցիալական հատկացումները ավելացնելու մասին: Նրա այդ հայտարարությունն ընկալվեց որպես վարչապետական հավակնության հերթական ազդակ, նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը խոսում է տարվա մի ժամանակահատվածի մասին, երբ ինքը, կարծես թե, չպետք է լինի իշխանության: Մյուս կողմից, առաջին անգամ չէ, որ Սարգսյանը խոսում է այսպես ասած մի քանի ամիս առաջ: Նա նույնիսկ դեպի մի քանի տարի առաջ է խոսել՝ ընդհուպ 2040 թվական: Այդուհանդերձ, Սարգսյանի հայտարարությունը եւս մի կաթիլ ավելացրեց այն համոզումին, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա գնում է վարչապետի պաշտոնով իշխանությունը պահելուն: Միարժեք պնդել կամ հերքել դա, կարող է թերեւս միայն հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը, որն էլ չի անում թե՛ մեկը, թե՛ մյուսը, շարունակելով պահել անորոշությունը: Բացառված չէ, որ Սարգսյանն ինքն էլ չգիտե, թե ի վերջո ինչպիսին է լինելու ցանկություն-հնարավորություններ-անհրաժեշտություն բալանսը եւ պարզապես փորձում է բաց պահել բոլոր դռները:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանության կառուցվածքային վերաձեւումը ստեղծում է մի իրավիճակ, երբ դե ֆակտո իշխանությունը գտնվելու է ոչ թե պետական կառավարման համակարգում, այլ Մելիք-Ադամյանի ՀՀԿ գրասենյակում: Գործնականում, այդ իշխանությունն այնտեղ էր նաեւ մինչ այժմ, գոնե վերջին տասնամյակում կամ 11-12 տարիներին, այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն անդամակցեց կուսակցությանն ու դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ: Պարզապես Մելիք Ադամյանի այդ իշխանությունն ուներ բալանս՝ Բաղրամյան 26 կամ Ռոբերտ Քոչարյան, առաջին մի քանի տարիներին՝ մինչեւ 2008 թվական դե յուրե, իսկ դրանից հետո, մինչեւ 2014-15 թվականները դե ֆակտո:

2015-ին Սերժ Սարգսյանը չեզոքացրեց այդ բալանսավորման կամ հակակշռող գործոնը: Սակայն, առկա էր մեկ այլ խնդիր՝ ինստիտուտը մնում է եւ 2018-ից հետո իշխանությունը, այսինքն՝ Մելիք-Ադամյանը պետք է փոխադարձ առանցքային շահերի կոնսենսուսով որոշեր Բաղրամյան 26-ի նոր անուն-ազգանունը: Իսկ Հայաստանը միայն առերեւույթ էր Ռուսաստան՝ Պուտին-Մեդվեդեւ տանդեմ կրկնելու համար: Առավել եւս, որ Հայաստանում «Մեդվեդեւի» դերում Հովիկ Աբրահամյանն էր եւ ամենեւին երաշխավորված չէր նրան չեզոքացնելու, դուրս մղելու հեռանկարը: Հետեւաբար, Սարգսյանի ընտրությունը կանգ առավ հակակշռող կենտրոնը կամ գործոնը չեզոքացնելու վրա, իշխանությունը թողնելով միայն Մելիք-Ադամյանում, իսկ Բաղրամյան 26-ի լիազորությունները, այսպես ասած, հնարավորինս համաչափ բաշխելով վարչապետի, պաշտպանության նախարարի, ԱԺ մեծամասնության, նախագահի եւ Անվտանգության խորհրդի վրա: Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը ապակենտրոնացրեց, ցրեց իշխանությունը: Այդպիսով, դե ֆակտո ստեղծվեց մի իրավիճակ, երբ պետական կառավարման համակարգում որեւէ առանձին օղակ չունի ավելի իշխանություն, քան Մելիք-Ադամյանի կուսակցական գրասենյակը: Իսկ Սերժ Սարգսյանի ՀՀԿ նախագահի պաշտոնը ոչ միայն սահմանափակված չէ որեւէ ժամկետով, այլ տեսանելի ապագայում անգամ, կարծես թե, ենթակա չէ վերանայման: Համահարթեցված կամ Բաղրամյան 26-ի լիազորությունները կառավարման ամբողջ համակարգով ցրելու նպատակը նաեւ կուսակցական ղեկավարի կարգավիճակի համար հնարավորինս նպաստավոր միջավայրի ստեղծումն է: Այդ պայմաններում, իշխանության, գործադիր կամ օրենսդիր կառույցի գործողություններ պլանավորելու մասով շատ ավելի ինքնավստահ է հնարավոր լինել ՀՀԿ նախագահի, քան, ասենք, ՀՀ վարչապետի պաշտոնում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով». վերլուծություն 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. վիրավորներ կան Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին․ Միկոյան ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC Միայն մեկն էր ինձ համար բարդ մրցակից. Արման Ծառուկյան Դատարանը վարույթ է ընդունել ամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Ադրբեջանը Հայաստան է մատակարարել 11 մլն դոլարի ապրանք 41-ամյա վարորդը բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներին Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին «BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց Օրգովի 12-ամյա աշակերտը հեռախոսով տելեգրամ ինչ-որ ալիքից է գնել թմրանյութ. Կարեն Թաթուլյան. «Առավոտ» Համապետական ընտրություններում քվեարկելու իրավունք կունենա վերջին 1 տարում 6 ամիս ՀՀ-ում բնակվողը Որ դեպքում վթարի մասնակիցները կտուգանվեն Բեռնատարների որոշ վարորդների մուտքի արգելքը Ռուսաստանում կարող է հանվել. «Ազատություն» Տիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել Դուք այս թվերը լսե՛ք․ Ռուսաստանի հետ 7,6 միլիարդ առևտրաշրջանառության հետ ե՞ք խաղ անում․ Բոզոյան (video) «Գործ ունենք նոր ու սարսափելի զիջման հետ․ Հաջիևի այցի ծանր հետևանքները»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Մեզ կանգնեցնելու են փաստի առաջ․ ո՞վ է իրականում Հաջիևը․ Արմինե Ադիբեկյան (video) Ի՞նչ եք ուզում, մարդիկ իրենց բերքը, ծաղիկները թափում են․ թողեք ապրեն․ քաղաքացիներ (video) «Մենք նման խաղեր չենք խաղում». Զելենսկին հրաժարվել է մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու «Հաջիևը մի պահանջ է դրել. Փաշինյանը պետք է հատուցի, թե չէ…». Երվանդ Բոզոյան (video) Անկլավները Հայաստանում. ամենամեծ անկլավ դարձած պատմական Վերին Ոսկեպարը. Hetq.am «Ալե՛ն, մոռացե՞լ ես՝ տակներդ լցած մեկդ թռել էր ընկերների մոտ, մյուսդ էլ՝ մտել բունկերները» (video) Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցը Հունիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Հունիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am